211652_close_icon
views-count1258 դիտում article-date 21:47 03-11-2020

Ադրբեջանաթուրքական ուժերը «Սմերչ»-ից հրթիռ են արձակել Ստեփանակերտի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի ուղղությամբ, ևս 3 հրթիռ արձակվել է Շուշիի ուղղությամբ

Քիչ առաջ հրթիռակոծվեց Ստեփանակերտը։ Նախնական տվյալներով՝ կա մեկ տուժած։ Այս մասին տեղեկացրին ԱՀ ԱԻ պետական ծառայությունից։ «Ադրբեջանաթուրքական ուժերը «Սմերչ» կայանքից հրթիռ են արձակել Ստեփանակերտի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի ուղղությամբ։ Նախնական տվյալներով այստեղ տուժել է մեկ քաղաքացի, նրան տեղափոխել են հիվանդանոց։ Թշնամին կրակ է բացել նաև բնակելի թաղամասի վրա, այրվել է մեկ ավտոտնակ ու ավտոմեքենա, զգալի վնասներ պատճառել նաև հարևանությամբ գտնվող բնակելի տներին։ «Սմերչ»-ի 3 հրթիռ արձակվել է Շուշիի ուղղությամբ։ Այստեղ այս պահին բնակելի 2 տուն է հրդեհվում։ Տեղում աշխատում են հրշեջ փրկարարները։ Տուժածների մասին տվյալները ճշտվում են»,- ասված է հաղորդագրության մեջ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Քիչ առաջ հրթիռակոծվեց Ստեփանակերտը։ Նախնական տվյալներով կա մեկ տուժած։ Ադրբեջանաթուրքական ուժերը《Սմերչ》 կայանքից հրթիռ...

Опубликовано ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն Вторник, 3 ноября 2020 г.

Նմանատիպ նյութեր