211652_close_icon
views-count909 դիտում article-date 16:48 29-12-2022

Բելառուսի տարածքում ուկրաինական հրթիռ է ընկել. belta.by

Այսօր առավոտյան Բելառուսի տարածքում գրանցվել է С-300 համալիրի ուկրաինական հրթիռի անկում, հայտնում է belta.by գործակալությունը։

Միջադեպի մասին տեղեկացվել է պետության ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն։ Քննչական կոմիտեի և ՊՆ աշխատակիցներից մի խումբ մասնագետներ պարզում են ընկնելու պատճառները, զոհեր և վիրավորներ չկան։

«Այսօր՝ ժամը 10.00-ից մինչև 11.00-ն ընկած ժամանակահատվածում Ուկրաինայի տարածքից Բելառուսի տարածք, գրանցվել է С-300 համալիրի ուկրաինական հրթիռի անկում», - ասվում է  հաղորդագրությունում։

Բելառուսի պաշտպանության նախարարության տվյալներով՝ հրթիռն ընկել է Բրեստի շրջանի Իվանովո գյուղի մոտ։ Դիտարկվում է տեղի ունեցածի երկու հիմնական վարկած, որոնցից մեկի համաձայն՝ հրթիռը Բելառուսի տարածքում է ընկել ճիշտ այն, ինչպես որ վերջես ուկրաինական հրթիռն ընկել էր հարևան Լեհաստանում։ Մեկ այլ վարկածի համաձայն՝ հրթիռը խոցվել է հակաօդային պաշտպանության համակարգերի գործարկման արդյունքում։

Նմանատիպ նյութեր