713 դիտում
13:16 09-10-2020
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օրենքի նախագիծ, որով կամավորագրվելու, զորավարժություններին մասնակցելու, զորահավաքային զինծառայության անցնելու դեպքերում աշխատողի աշխատատեղը պահպանվում է.tert.am
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը ներկայացրել է «Իմ քայլը» խմբակցությունը:
Նախագիծը միտված է զինծառայության բոլոր դեպքերում աշխատողի ու գործատուի միջև իրավահարաբերությունները կարգավորելուն: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանն ընդգծեց՝ այժմ կարգավորում կա միայն պարտադիր զինծառայության հետ կապված հարաբերություններում, սահմանվում է, որ նշված դեպքում գործատուն աշխատանքային պայմանագիրը լուծում է:
Մնացած դեպքերում, երբ խոսքը զորահավաքային զինծառայության, զորավարժություններին մասնակցելու, կամավորագրվելու ու մի շարք այլ դեպքերի մասին է, կարգավորումները բացակայում են:
Այսպիսով՝ կամավորագրվելու, զորավարժություններին մասնակցելու, զորահավաքային զինծառայության անցնելու դեպքերում աշխատողի աշխատատեղը պահպանվում է, նա ազատվում է աշխատանքային պարտականությունների կատարումից, իսկ վարձատրման հետ կապված հարցերը կարգավորվում են աշխատողի ու գործատուի համաձայնությամբ:
Նախագծին կողմ քվեարկեց 85 պատգամավոր, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0: Երեք ժամվա ընթացքում գրավոր առաջարկներ ներկայացնելու հնարավորություն կա:
Նմանատիպ նյութեր
1376 դիտում
13:13 03-06-2019
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց մի շարք դեպքերում նախատեսվածից մեղմ պատիժ նշանակելու մասին օրենքի նախագիծը
2324 դիտում
10:48 27-05-2020
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց որոշ համայնքներում համամասնական ընտրակարագի անցնելու նախագիծը
Այս բաժնից
1195 դիտում
14:40 31-01-2025
Այսօր հրապարակված տեսանյութն իրականում ահազանգ է, որ Սյունիքի հանձնման գործընթացն արդեն մեկնարկել է
802 դիտում
13:59 31-01-2025
Երևանի ավագանին ընդունել է որոշումը. 1 ուղևորության համար սահմանվել է 150 դրամ