122874 դիտում
22:48 08-10-2020
Ավտովթար Լոռու մարզում. Nissan-ը բախվել է բետոնե պարսպին. կա վիրավոր. եթե օպերատիվ են գործել փրկարարներն ու բժիշկները, ապա ճանապարհային ոստիկանների մեկուկես ժամվա ուշացման համար պետք է հետևություն անեն ՀՀ ոստիկանապետն ու ՃՈ պետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Սպիտակ քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի թիվ 1 հասցեի դիմաց Իվան Դ.-ն իր վարած Nissan Primera մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի բետոնե պարսպին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, սակայն մինչ նրանց ժամանումը, վարորդը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Սպիտակ» բժշկական կենտրոն:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը և գրեթե մեկուկես ժամ սպասել են մինչև բարեհաճել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները:
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում, ովքեր հրաժարվել են տեսախցիկի առջև խոսել, ասում էին՝ եթե փրկարարները, բժիշկներն ու քաղաքացիները օպերատիվ են գործել, ապա Ճանապարհային ոստիկանեերը ասես ուղտի ականջում քնած լինեին:
Փրկարարները մեկուկես ժամից ավելի սպասեցին, որ «գաին» գա, սակայն ասես «գաի» տեսուչները հօդս էին ցնդել:
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը վստահ է, որ ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանն ու ՀՀ ՃՈ պետ Եգոր Կարապետյանը հետևություններ կանեն, որպեսզի այս օրերին ճանապարհային ոստիկանները մյուս բոլոր ծառայությունների նման օպերատիվ կգործեն, հակառակ դեպքում՝ կարող ենք ասել, որ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի որոշ վաշտեր իրենց հրամանատարներով կրիայի պատյան են քաշել իրենց ուսերին:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Էդգար Ղանդիլյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1507 դիտում
20:49 23-12-2024
Դիտեք «Սուր անկյուն» հաղորդաշարի ամբողջական թողարկումը (22.12.2024 թ․)