211652_close_icon

Ավտովթար՝ Սյունիքի մարզում․ Կապանում բախվել են «Jeep»-ն ու «Mercedes»-ը․ այնուհետև 2 ավտոմեքենաները բախվել են քարե պարսպին․ կա 6 վիրավոր․ օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկները, փրկարարներն ու պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count2416 դիտում article-date 15:20 05-10-2025
Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 11։45-ի սահմաններում Կապան քաղաքում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 43-ամյա Արտյոմ Շ․-ի վարած «Jeep» մակնիշի և Երևանի բնակիչ 33-ամյա Նարեկ Մ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ դուրս են եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պարսպին և երկաթե աղբարկղին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդները և ուղևորներ, Սյունիքի մարզի բնակիչներ 37-ամյա Ռաջի Բ․-ն,  43-ամյա Գարիկ Ն․-ն, 44-ամյա Արմեն Ի․-ն, Կոտայքի մարզի բնակիչ 31-ամյա Վարսենիկ Օ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Կապան» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և տեղում իրականացրել հերթապահություն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի ծառայության ավագ տեսուչ Նարեկ Մանուչարյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Համլետ Մանուկյանը և Համլետ Ստեփանյանը։

Վթարի մասին ՊԾ Սյունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի տեղակալ Վոլոդյա Մուրադյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լուսանկարները՝ Դավիթ Հայրապետյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+

Նմանատիպ նյութեր