39972 դիտում
10:44 08-10-2020
Ինքնաթիռներով դեպի Բաքու. ով և ինչպես է վարձկաններին Սիրիայից ԼՂ տեղափոխում. Tert.am
Ռուսական ԶԼՄ-ները կոնկրետ փաստեր են ներկայացնում Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի կողմից Ադրբեջանին հատկացվող օգնության մասին, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2020/10/08/fighters/3416472?fbclid=IwAR29pduVPrbJXKuj4Y5OjuvgFkeCmoCbh72Tn52NZQT8Sg97H1br37xqsag]Tert.am[/url]-ը՝ վկայակոչելով Военное Обозрение հանդեսը:
Թուրքիայի հետ սահմանակից սիրիական Իդլիբ քաղաքից քաջատեղյակ աղբյուրը «Նովայա Գազետա» թերթի թղթակցին պատմել է այն մեխանիզմի մասին, որով Սիրիայից վարձկանները Թուրքիայի աջակցությամբ ուղարկվում են Լեռնային Ղարաբաղ:
Դատելով ստացված տեղեկությունից՝ վարձկանների գրանցմամբ զբաղված է թուրքմենական ծագմամբ Սեիֆ Աբու Բաքր անունով սիրիացին: Թերթը գրում է, որ նա է կադրեր մատակարարում «Համզաթ» բրիգադի համար, որը պատերազմում է ընդդիմադիր Սիրիական ազատ բանակի կազմում:
Հավաքագրողները Լեռնային Ղարաբաղում կռվելու համար ներգրավում են ոչ միայն զինվորականներին, այլև քաղաքացիական անձանց շարքերից նրանց, ովքեր ցանկանում են իրենց նյութական խնդիրները լուծել թեկուզև ամենառիսկային միջոցներով: Վարձկաններին նախ Սիրիայից ուղարկում են թուրքական տարածք, որտեղից նրանց խումբ-խումբ ինքնաթիռներով տեղափոխում են Բաքու: Համաձայն որոշ աղբյուրների՝ Ադրբեջանի նավթավայրերի պահպանության համար մինչև հազար սիրիացի է հավաքագրվել:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2020/10/08/fighters/3416472?fbclid=IwAR29pduVPrbJXKuj4Y5OjuvgFkeCmoCbh72Tn52NZQT8Sg97H1br37xqsag]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
14454 դիտում
14:19 19-11-2020
Թուրքիան Սիրիայից ուղարկված վարձկաններին առաջարկել է բնակություն հաստատել Ադրբեջանում. SOHR
9404 դիտում
12:16 17-10-2020
ԱԱԾ հայտարարությունը` դեպի ՀՀ քաղաքացիական ինքնաթիռներով իբր զինամթերք տեղափոխելու մասին
995 դիտում
14:47 02-09-2014
ՌԴ Զինված ուժերն այս տարի կհամալրվեն 230 նոր ինքնաթիռներով և ուղղաթիռներով
Այս բաժնից
496 դիտում
19:58 26-04-2024
Անահիտ Ավանեսյանը շրջայց է կատարել Աշտարակի և Թալինի բժշկական կենտրոնների շինհրապարակներում
424 դիտում
19:24 26-04-2024
ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կատարի արտաքին գործերի նախարարության պետնախարարի հետ