Թուրքիան Սիրիայից ուղարկված վարձկաններին առաջարկել է բնակություն հաստատել Ադրբեջանում. SOHR
Մարդու իրավունքների մշտադիտարկման սիրիական կենտրոնը (SOHR) [url=https://www.facebook.com/permalink.php?story_fbid=408496077200620&id=114977619885802]հաղորդում է[/url], որ թուրքական հետախուզությունը «Սուլթան Մուրադ» և «Սուլեյման Շահ» ահաբեկչական խմբավորումների առաջնորդներին առաջարկել է բնակություն հաստատել Ադրբեջանում։
Կենտրոնի տնօրեն Ռամի Աբդ Ալ-Ռահմանը հայտարարել է, որ թուրքական առաջարկի հիմքում ընկած է պնդումն առ այն, թե վեջիններիս արմատները գալիս են Կովկասի այդ շրջաններից։
Նշվում է նաև, որ Թուրքիայի կողմից Աֆրիկայում և Հյուսիսային Սիրիայի քաղաքներում հավաքագրված և Ադրբեջան ուղարկված գրոհայինների թիվը հասել է 4000-ի։
Նրանք վերահսկվում են թուրքական բանակի և թուրքամետ աշխարհազորայինների կողմից։ Զինյալները հավաքագրվել և վերապատրաստվել են հատուկ ճամբարներում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Resettlement of Syrian mercenaries and their families in Artsakh/Qurbagh The Syrian...
Posted by Human Rights Organisation -Afrin -Syria on 2020 թ. նոյեմբերի 18, չորեքշաբթի