1588 դիտում
20:42 28-04-2016
Պետությունը կփոխհատուցի Կոթի համայնքի բնակիչներին՝ բերքահավաք չիրականացնելու հետևանքով պատճառված վնասները
Գործադիրի որոշմամբ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ Տավուշի մարզպետարանին կհատկացվի 8,935.5 հազար դրամ՝ սահմանամերձ Կոթի համայնքի բնակիչներին գարու և ցորենի ցանքատարածություններում բերքահավաք չիրականացնելու հետևանքով պատճառված վնասները փոխհատուցելու նպատակով:
Ըստ հիմնավորման՝ 2015թ. ամռանը Կոթի համայնքում արկակոծությունների պատճառով չհնձված հացահատիկի տարածքների (27.5 հա) կրած նյութական վնասը կազմել է 11 մլն 935,5 հազ. դրամ: Նշված գումարից 3 մլն դրամը 2015թ. տարեվերջին օգնության կարգով փոխհատուցել է ՀՀ պաշտպանության նախարարությունը. այն համամասնորեն բաժանվել է բոլոր սեփականատերերին:
Կառավարության որոշմամբ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանն ամրացված ՀՀ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Իջևանյան փողոց թիվ 8 հասցեում գտնվող մասնաշենքը, ավտոտնակն ու կաթսայատունը և դրանց օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը հետ է վերցվում Սպարտակ Սարգսյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցից և 15 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին:
Նպատակը՝ հիմնել ժամանակակից չափանիշներին և պահանջներին համապատասխանող լողավազան` ՀՀ Տավուշի մարզում լող մարզաձևի զարգացման և մասսայականացման, առողջ ապրելակերպի քարոզման, սահմանամերձ համայնքների ազգաբնակչության սոցիալական և առողջապահական ծրագրերի աջակցման և լողի հավաքական թիմը մարզի լավագույն մարզիկներով համալրման համար:
Նմանատիպ նյութեր
830 դիտում
11:55 06-10-2020
Պետությունը կփոխհատուցի սահմանամերձ համայնքի բնակիչների գյուղատեխնիկայի, այգիների վնասները
1793 դիտում
17:16 24-11-2022
Հայաստանը կփոխհատուցի «Գազպրոմ Արմենիայի» վնասները. գազի գինը 10 տարի չի բարձրանա
2548 դիտում
19:17 11-11-2014
Գիշերային «բերքահավաք» խաղողի այգում. պատճառված վնասի չափը՝ մեկ միլիոն դրամ. տեսանյութ
Այս բաժնից
574 դիտում
13:14 25-12-2024
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ
5821 դիտում
12:06 25-12-2024
Հետիոտնի կողմից արգելված վայրով ճանապարհն անցնելու պատիժը կխստացվի