211652_close_icon
views-count170736 դիտում article-date 22:36 05-10-2020

Մեզ ասել էին, որ Հովիկը կորածների շարքում է, սեպտեմբերից 28-ից մինչ օրս նրա հետ չենք խոսել, գոնե ձայնը լսենք. հերոսական արարք կատարած Հովիկ Ասատրյանի հորեղբայր

Հոկտեմբերի 2-ին ՊԲ N զորամասի ՀՄՄ-2-ի մեխանիկ-վարորդ, շարքային 20-ամյա Հովիկ Հովհանեսի Ասատրյանը, ով ցուցաբերել էր մասնագիտական վարպետություն, ՀՄՄ-2-ով հմուտ խուսավարմամբ անցել էր հակառակորդի թիկունքը և անվրեպ խոցել 4 զրահատեխնիկա սեպտեմբերի 28-ից մինչ այսօր կապի դուրս չի եկել հարազատների հետ: Այս մասին այսօր [url=https://www.tert.am/am/news/2020/10/05/Hovik-asatryan/3414498?fbclid=IwAR3vQpFJM3Cu6WX6i4EDTMmEomLAZ7XVUo3M5J7zt5C88ws48-3RjJXeTYk]Tert.am-[/url]ը տեղեկացավ Շիրակի մարզի Հայկաձոր համայնքից հերոսական արարք կատարած Հովիկի հորեղբայր Արտավազդ Ասատրյանից: «Վերջին անգամ սեպտեմբերի 28-ին զանգեց, ասաց՝ հոպար, տեղափոխվում եմ, որից հետո որևէ կապ չենք ունեցել իր հետ: Զանգել ենք իր հրամանատարին, նախարարություն, թեժ գիծ, ասել են՝ ցավում ենք, ձեր տղան անհետ կորածների շարքում է: Դրանից հետո ենք իմանում, թե երեխան ինչ հերոսություն է արել: Թուրքի 4 տանկ է ջարդել, պիտի 44-ը դեռ ջարդի, ես էլ հետը կգնամ, բայց թող մի հատ զանգի, ձայնը լսենք, ուրիշ բան չենք ուզում»,-ասաց հորեղբայրը: Հորեղբայրը նշեց, որ Հովիկ Ասատրյանը ծնողներ չունի, շատ խելացի ու շնորհքով երեխա է, երկու եղբայր ունի, մեծը Երևանում է ծառայում, փոքրը Ռուսաստանում էր, երբ իմացել է, որ եղբորից տեղեկություն չկա, վերադարձել է: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Նմանատիպ նյութեր