1816 դիտում
22:33 29-08-2024
«Մեզ ասացին՝ դին տարեք, գոնե լաց լինելու տեղ կունենաք, ես ասացի՝ ինձ իրականությունն է պետք, ոչ թե լաց լինելը»․ անհետ կորածների հարազատները չեն կորցնում հույսը․ aravot.am
Aravot.am-ը գրում է․ Անհետ կորած համարվող Յուրեն Անանյանի մայրը՝ Ամալյա Աբաջյանը 2020 թվականի պատերազմի օրերից մինչ այսօր սպասում է իր որդուն։ Յուրենն անհետ կորած է համարվում։ «Որդիս, դու պետք է վերադառնաս, շարունակես ուսումդ, քո ներկայությամբ երջանկացնես մեզ»,- որդուն այս նամակն է գրել մայրը։
Լոռու մարզի Ալավերդի քաղաքի բնակչուհի Ամալյա Աբաջյանն ասում է, որ որդին Ռուսաստանի քաղաքացի էր, բայց մի կողմ էր դրել ՌԴ անձնագիրն ու եկել Հայաստան՝ ծառայելու բանակում։ «Որդիս հայրենասեր է, մաթեմատիկ, ընդունվել էր ԵՊՀ, մեդալակիր էր, նաեւ սպորստմեն»,- որդուն այսպես է նկարագրում մայրը։ Յուրենը մեկ տարի երկու ամսվա ծառայող էր, երբ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսվեց 44-օրյա պատերազմը։ Նա ծառայել է Թալիշ-Մատաղիսի հատվածում։ Մայրն ասում է՝ պատերազմից հետո որդուն չեն գտել զոհվածների ցուցակում, իսկ հետագա որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել։ «Այն, որ որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել, դա արդեն հույս է տալիս մեզ»,- նշում է մայրը։
Վերջին անգամ Ամալյա Աբաջյանը որդու հետ հեռախոսով խոսել է 2020-ի հոկտեմբերի 26-ին․ «Ինքը պոստերում էր, 25-ին իջել էր ու 26 զանգել էր ինձ։ Եթե ես մի քիչ ավելի հմուտ գտնվեի, գուցե կարողանայի ընկալել, որ դա մի քիչ հրաժեշտի զրույց էր, քանի որ ինքն ինձ շնորհակալություն էր հայտնում։ Ասում էր՝ ամեն ինչ կանես, որ քույրս լավ լինի։ Ես հարցրեցի՝ ինչո՞ւ ես այսպիսի բաներ անում, ասաց՝ չգիտեմ, մամ ջան, ուղղակի ուզում եմ քեզ իմ շնորհակալությունը հայտնել ու ասել, որ քեզ անսահման շատ եմ սիրում։ Դրանից հետո տեղեկություն չստացանք իրենից»։
Ամալյա Աբաջյանն ասում է, որ այս տարիներին դիմել են ՊՆ, բոլոր հնարավոր կառույցներին՝ որդուց մի լուր ստանալու ակնկալիքով, բայց որեւէ տեղեկություն հնարավոր չի եղել ստանալ։ «Ոմանք ասում են՝ պիտի համբերեք, ոմանք ասում են՝ պետք է սպասեք։ Բայց դե հե՞շտ է հարմարվելն ու սպասելը։ Ոչ մի տեղեկություն չունենք, տեսանյութեր են լինում, մեր որդու հետ նմանեցնում ենք, տանում ենք, ասում են՝ ինքը չի։ Եթե ինքն էլ լինի, ի վերջո պետք է Ադրբեջանը հաստատի, բայց Ադրբեջանը չի հաստատում, ո՞նց կարող ենք ապացուցել, որ ինքն է»,- ասում է մայրը։
Օգոստոսի 30-ին աշխարհում նշվում է Անհետ կորածների միջազգային օրը։ Օգոստոսի 29-ին՝ օրվան ընդառաջ, Վանաձորում անցկացվեց «Լուռ ներկայություն․ սպասման ու կարոտի պատմություններ» լուսանկարների ցուցահանդեսը։ Ցուցահանդեսը կազմակերպել էր Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, նպատակն էր արտացոլել Ղարաբաղյան հակամարտության, մասնավորապես, 2020-2023 թվականների ռազմական գործողությունների հետեւանքով անհետ կորած անձանց ընտանիքների վերապրած խորը, զգացմունքային պահերը, իրենց անհետ կորած հարազատի ճակատագրի առումով ցավալի անորոշությունը։ Ցուցահանդեսին ներկայացված էր 14 լուսանկար, 14 ընտանիքի պատմություն։
Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր
1240 դիտում
11:55 27-06-2023
Ասել եմ՝ բանակն ինչ ասի, ես «չէ» չեմ ասելու. կոչո՞ւմ է պետք՝ կունենաք, մեդալ է պետք՝ կունենաք. Փաշինյան
Այս բաժնից
1642 դիտում
14:35 22-11-2024
Նոյեմբերի 25-ից ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով. սպասվում են տեղումներ