211652_close_icon
views-count2252 դիտում article-date 19:58 05-10-2020

«Մեր գոյության համար շատ կարևոր օրեր ենք անցկացնում. հաղթելու ենք, կասկած չկա». Նարեկ Դուրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Բոհեմ» թատրոնի հիմնադիր, դերասան Նարեկ Դուրյանը դիմել է սփյուռքահայությանը՝ նշելով, որ մեզ համար այսօր շատ կարեւոր է նրանց ակտիվությունը. պետք է ավելի սեղմել համախմբվածության օղակը եւ էլ ավելի մեծ եռանդով միանալ հայրենիքի փրկության սուրբ գործին։ «Հիացած եմ ձեզանով։ Երբեք չեմ կասկածել սփյուռքահայության վրա։ Շատերը գիտեն, բայց ուզում եմ պատմել։ Ֆրանսահայերը հիշում են, որ վաղուց ես մի ընկեր ունեմ, որը եղբոր հետ ապրիլի 24-ից մեկ-երկու օր առաջ մի մեծ կաշվե տոպրակի մեջ հորթի արյուն է լցնում, նստում մոտոցիկլ (եղբայրը՝ ղեկին, ինքը՝ ետեւը), արյունով տոպրակը ձեռքին։ Քշում են դեպի թուրքական դեսպանատուն։ Սպասում են, հենց թուրք դեսպանը կոստյումով (չնայած որքան ուզում է, կոստյում եւ փողկապ հանգնեն, մեկ է՝ երեւում է, որ դարվինիզմը նրանց կողքով է անցել) դուրս է գալիս, միանգամից մոտենում են, ընկերս ամբողջ արյունը շփում է թուրք դեսպանի վրա եւ փախչում։ Կարող եք երեւակայել, թե մյուս օրը Ֆրանսիայի ամենամեծ թեթերի առաջին էջերին ինչ լուսանկար կարող էինք տեսնել՝ թուրք դեսպանն՝ արյան մեջ, ապրիլի 24-ից մի քանի օր առաջ»,- նշել է նա։ Դերասանը եւս մեկ դեպք է հիշել՝ նշելով, որ կարող է հարյուրավոր օրինակներ, եւ մենք կորած չենք։ Պետք է պարզապես է ավելի զարկ տալ։ «Մեր գոյության համար շատ կարեւոր օրեր ենք անցկացնում։ Հաղթելու ենք, կասկած չկա։ Մի քիչ էլ զարկ տվեք։ Համբուրում եմ ձեզ, միեւնույն է՝ միասին ենք»։ Նարեկ Դուրյանը դիմում է Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին, իր ընկերներին՝ աշխարհի տարբեր երկրներում. պետք է ավելի սեղմել համախմբվածության օղակը և էլ ավելի մեծ եռանդով միանալ Հայրենիքի փրկության սուրբ գործին: Ամենքի մասնակցությունն ու ներդրումն անչափ կարևոր է:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր