Արցախի նախագահի մամուլի խոսնակը հերքում է Արայիկ Հարությունյանի վիրավորվելու մասին լուրերը
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը կտրականապես հերքում է ադրբեջանական այն ապատեղեկատվությունը, թե իբր Արայիկ Հարությունյանը վիրավորվել է:
«Դա ապատեղեկատվություն է: Նախագահն այս պահին գտնվում է բոլորովին առողջ վիճակում՝ հրամանատարական կետում և իրականացնում է իր երկրի կառավարումն ու մարտական գործողությունների մասով կատարում է իր աշխատանքը»,- նշել է Պողոսյանը:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի