8416 դիտում
17:52 03-10-2020
Ալեքսանդր Լապշին. Երուսաղեմի տարբեր հատվածներում հրեաները՝ ի աջակցություն Հայաստանի պաստառներ են փակցնում
Իսրայելի, ՌԴ-ի քաղաքացի, հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինն իր ֆեյբուքյան էջում հրապարակում է արել՝ պատմելով, որ հայ-ադրբեջանական հակամարտության սրման ֆոնին Երուսաղեմի տարբեր հատվածներում հաջակցություն Հայաստանի պաստառներ են փակցվել, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2020/10/03/lapshin/3412877?fbclid=IwAR1ykQSPj2oi8ErS50wr0UWHealXlXU7um4LmAELhpRrKdp88_DUQHcqVss]Tert.am[/url]-ը:
«Այսօր Երուսաղեմում ամենուր հաջակցություն Հայաստանի պաստառներ են: Եվ ցանկանում եմ ասել, որ մեծամասամբ դրանք ոչ թե հայերն են փակցնում, այլ շարքային հրեաները, որոնք աջակցում են Հայաստանին: Սոցկայքերում ստեղծված բազմաթիվ հրեական խմբերում մարդիկ դիմում են և հետաքրքրվում՝ որտեղից կարող են հայկական դրոշ գնել, որպեսզի այն իրենց պատշգամբից կախեն: Կրկնեմ՝ դա գրում են ոչ թե հայերը, այլ շարքային հրեա-իսրայելցիները»,-գրել է բլոգրեը:
Նա նաև ընդգծել է, որ սուտ են պնդումներն առ այն, թե իբր բոլոր իսրայելցիները դեմ են Հայաստանին և օգնում են թուրքերին ու Ալիևին:
«Դա սուտ է: Իսրայելի պաշտպանության նախարարությունն այժմ ահռելի ճնշման է ենթարկվում Բաքվին սպառազինության մատակարարմանը վերջ տալու պահանջով»,-եզրափակել է Լապշինը:
Նշենք, որ պաստառներից մեկի վրա գրված է.«Կանգնեցրեք ադրբեջանական և թուրքական ագրեսիան, հիմա: Ղարաբաղը Հայաստան է»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1797 դիտում
16:08 11-05-2019
Գեղարքունիքի մարզը Հայաստանի ամենահետաքրքիր շրջաններից է. Ալեքսանդր Լապշին
17848 դիտում
21:54 15-09-2017
Հայեր, դիմացե՛ք, Ադրբեջանում ձեզ ուզում են տեսնել մահացած և վերջ. Ալեքսանդր Լապշին
6212 դիտում
23:47 08-06-2018
Էնթոնի Բուրդենի մահը կարող է կապված լինել Արցախի մասին նրա ֆիլմի հետ. Ալեքսանդր Լապշին
Այս բաժնից
9567 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին