Գեղարքունիքի մարզը Հայաստանի ամենահետաքրքիր շրջաններից է. Ալեքսանդր Լապշին
Գեղարքունիքի մարզը Հայաստանի ամենահետաքրքիր շրջաններից է: Այս մասին, այսօր՝ մայիսի 11-ին, Գեղարքունիքի մարզում ընթացող համաժողովի ժամանակ ասաց հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը։
«Սևանի, ինչպես նաև պատմական, հոգևոր, մշակութային հուշարձանների առկայությամբ պայմանավորված՝ մարզի պոտենցիալը մեծ է»,-նշել է բլոգերը։
Ա. Լապշինը 2 օր է՝ գտնվում է Գեղարքունիքի մարզում, որտեղ ուսումնասիրում է մարզի հնարավորությունները։