211652_close_icon
views-count6212 դիտում article-date 23:47 08-06-2018

Էնթոնի Բուրդենի մահը կարող է կապված լինել Արցախի մասին նրա ֆիլմի հետ. Ալեքսանդր Լապշին

CNN-ի հայտնի հաղորդավար Էնթոնի Բուրդենի մահը կարող է կապված լինել Արցախի մասին նրա ֆիլմի հետ: Նման ենթադրություն է արել Արցախ այցելելու համար Ադրբեջանում դատապարտված և ավելի ուշ ազատություն ստացած ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը: «Ի՞նչ եք կարծում՝ հայտնի ամերիկացի հաղորդավար Էնթոնի Բուրդենի մահը կապվա՞ծ է Ղարաբաղի մասին նրա ֆիլմի հետ: Ադրբեջանի իշխանությունները նրան սուր քննադատության էին ենթարկում և սպառնում էին հաշվեհարդարով: Բառացիորեն վերջերս ես Le Monde-ում հրապարակեցի «Ադրբեջանն առևանգում է և սպառնում բոլորին, ով նրան դուր չի գալիս» վերնագրով հոդված և ահա՝ անակնկալ «ինքնասպանություն: Հիշեցնեմ, որ նրանք փորձում էին Բաքվի բանտում ինձ սպանելու փորձը ներկայացնել որպես ինքնասպանություն»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է նա: Նշենք, որ 61 տարեկանում կյանքից հեռացել է CNN հեռուստաալիքի հայտնի հաղորդավար և շեֆ-խոհարար Էնթոնի Բուրդենը։ CNN-ի հաղորդմամբ՝ «Էնթոնի Բուրդեն. անծանոթ վայրեր» հաղորդաշարի հեղինակի մահվան պատճառն ինքնասպանությունն է:

Նմանատիպ նյութեր