211652_close_icon
views-count18259 դիտում article-date 21:36 30-09-2020

Արտակարգ դեպք Սյունիքի մարզում. Գորիսում գործող «Մինա» հյուրանոցային համալիրի տարածքում հայտնաբերվել է տղամարդու դի

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ սեպտեմբերի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 19:10-ի սահմաններում ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Գորիս քաղաքի Մաշտոցի փողոցում գտնվող «Մինա» հյուրանոցային համալիրի բակում տղամարդու դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Գորիսի բաժնի օպերատիվ խումբը և Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնի խումբը: Ոստիկաններն ու քննիչները նշված հյուրանոցային համալիրի տարածքում հայտնաբերել են 30-35 տարեկան տղամարդու դի: Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս շենքի տանիքից իրեն ցած է նետել: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին խոսել տեսախցիկի առաջ, [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցին ասում էին, որ հյուրանոցային համալիրը պատկանում է Սյունիքի մարզում ճոպանուղի կառուցողներից մեկին, իսկ մահացածի անուն ազգանունը նշում էին որպես Անդրանիկ Շաղոյան: Ոստիկանությունն ու քննչական բաժինը այդ տեղեկությունը նույնպես պարզում են: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր