211652_close_icon
views-count5211 դիտում article-date 20:00 30-09-2020

Զոհված Հովիկ Խաչատրյանն ազատամարտիկի տղա էր, հայրն էլ է իր տարիքում զոհվել, շուտով էլ առաջնեկը կծնվի. պատմում է համայնքապետը

1990 թվականին ծնված Հովիկ Խաչատրյանը զոհված ազատամարտիկի տղա էր, հայրն էլ իր տարիքում Ոսկեպարի մարտերին է զոհվել՝ Շուշիի ազատագրման օրը: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2020/09/30/Xachatryan-hovik/3410575?fbclid=IwAR3mLY6Ajrd_I5O3bjKhsTeqaWelGeTenhn1YCZUZsY28fltdNrtAmW6Pf0]Tert.am[/url]-ի հետ զրույցում հայտնեց Արագածոտնի մարզի Սասունիկ համայնքի ղեկավար Արման Մարգարյանը՝ պատմելով հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում նահատակված զինծառայող Հովիկ Խաչատրյանի մասին: Համայնքապետը նշեց, որ զոհվածի մայրը մանկավարժ է: «Ինքն էլ նոր էր ամուսնացած և շուտով առաջնեկը կծնվի»,-ասաց նա: Հիշեցնենք, որ Ադրբեջանը հարձակում է սկսել Արցախի ուղղությամբ, թե՛ զինվորականների, թե՛ բնակչության շրջանում կան զոհեր, Արցախում և ՀՀ-ում ռազմական դրություն և զորահավաք է հայտարարվել։

Նմանատիպ նյութեր