Սոթքում զոհված 37-ամյա Արսեն Մկրտչյանը Ռանչպար գյուղից էր. շուտով կծնվի նրա երրորդ զավակը
Գեղարքունիքի մարզի Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքում ադրբեջանական զինված ուժերի հարձակման հետեւանքով զոհված 37-ամյա Արսեն Մկրտչյանը Արարատի մարզի Ռանչպար գյուղից էր:
NEWS.am-ի հետ զրույցում Ռանչպարի գյուղապետ Վահան Վարդանյանը պատմեց, որ Արսեն Մկրտչյանը 25-օրյա վարժական հավաքի մասնակից էր:
«Արսենը մեկ եղբայր եւ մեկ քույր ուներ, եղբայրը ՌԴ-ում է ապրում: Ծնողների հետ էր ապրում: Ամուսնացած էր, երկու անչափահաս դուստր ուներ, կինը հղի է: Հիմնականում գյուղատնտեսությամբ էր զբաղվում: Համեստ ու հարգանքով տղա էր: Սոցիալապես միջին վիճակում էին գտնվում»,- պատմեց Ռանչպարի գյուղապետը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։