Նոր կառուցվող շենքի 6-րդ հարկից անզգուշաբար վայր ընկած 32-ամյա երիտասարդն իր շնորհակալությունն է հայտնում բժիշկներին, քանի որ արդեն տանն է՝ ընտանիքի հետ, և շուտով կծնվի երկրորդ երեխան․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Այսօր՝ մայիսի 15-ին, SHAMSHYAN.com էր զանգահարել Կոտայքի մարզի բնակիչ 33-ամյա Սարգիս Սարգսյանը, ով այս տարվա ապրիլի 28-ին, ինչպես ինքը կես կատակ, կես լուրջ նշեց՝ առանց «պարաշյուտ»-ի նորակառույց շենքի 6-րդ հարկից հայտնվել էր բակում և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց։
SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում նա ասաց․
«Չեմ հիշում ոչ մի բան դեպքի հետ կապված։ Միայն հիշում եմ, որ արդեն հիվանդանոցում էի, դա 4-րդ օրն էր արդեն։ Անմիջապես տեղափոխել են ժողովրդին հայտնի 8-րդ հիվանդանոց՝ «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկներն ու ողջ անձնակազմը ամեն ինչ արել են, որ ես ապաքինվեմ ու այսօր լինեմ իմ ընտանիքի կողքին։ Մեծ թվով վիրահատություններ եմ տարել, բայց այդ ամենի շնորհիվ է, որ այսօր կարողանում եմ հենակի միջոցով քայլել, իսկ որոշ ժամանակ անց կսկեմ ինքնուրույն քայլել։ Մի երեխաս 3 տարեկան է, մյուսն էլ 15 օրից է լույս աշխարհ գալու։
Ուզում եմ իմ և ընտանիքիս անունից հատուկ շնորհակալություն հայտնել բժշկական կենտրոնի բոլոր աշխատողներին՝ հանձինս ինձ վիրահատող բժիշկների, բուժքույրերի և մյուս բոլոր բժիշկների, ինչպես նաև շտապօգնության բժիշկներին։ Ես հիվանդանոցում տեսել եմ այնպիսի վերաբերմունք, որ հիացած եմ։ Երևում էր, որ մարդիկ իսկապես Հիպոկրատի երդում են տվել ու դրա համար էլ ես այսօր իմ տանն եմ»։
Հիվանդանոցից SHAMSHYAN.com-ին փոխանցեցին հետևյալը․
«Տղամարդը շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Երևան» բժշկագիտական կենտրոն՝ ծայրահեղ ծանր, անկայուն վիճակով, բժիշկներին հրաշքով հաջողվել է փրկել հիվանդի կյանքը: Մասնակից բժիշկները՝ վերակենդանացման բաժանմունքի վարիչ Խաչատրյան Գ.Վ., դիմածնոտային վիրաբույժ Մինասյան Ա.Ս., ռեանիմատոլոգ Մարտիրոսյան Վ., տրավմատոլոգներ՝ Կիրակոսյան Պ., Ադամյան Ա.: Հիվանդը 2 շաբաթ անց դուրս է գրվել հիվանդանոցից»:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը՝ ապրիլի 28-ին Երևանում կառուցվող էլիտար շենքերից մեկում հերթական արտակարգ դեպքն էր տեղի ունեցել: Ժամը 21:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանոթյան համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Ադոնցի փողոցի 19/8 հասցեում կառուցվող էլիտար թաղամասի շենքերից մեկում շինարարության վայրում աշխատակիցը վասնավծքներ է ստացել:
Ժամանել էին ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի, բաժնի պետի տեղակալ Սերգեյ Մամիկոնյանի գլխավորությամբ:
Ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել էին նույն վաշտի պարեկներ Գոռ Բաբայանն ու Մամիկոն Սահակյանը:
Մինչ ոստիկանների ու պարեկների ժամանումը՝ նշված հասցեից Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը պոլիտրավմա ախտորոշմամբ «Երևան» բժշկագիտական կենտրոն էր տեղափոխել Կոտայքի մարզի բնակիչ 33-ամյա Սարգիս Ս.-ին:
Դեպքի մասին ոստիկանության Արաբկիրի բաժնից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ ժամը 21:10-ի սահմաններում նշված հասցեում «Պրոֆ Մոնոլիտ» ՍՊԸ-ի կողմից նորակառույց շենքի 6-րդ հարկում շինարարական աշխատանքներ կատարելիս Սագիս Ս.-ն, չպահպանելով անվտանգության ապահովման կանոնները՝ բետոնամղիչ ավտոմեքենայի խողովակը կոտրվելու հետևանքով նշված հարկից վայր էր ընկել և ստացել մարմնական վնասվածքներ:
Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ:
Քննիչի որոշմամբ՝ նշանակվել են մի շարք փորձաքննություններ:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։