211652_close_icon
views-count2317 դիտում article-date 21:18 28-09-2020

Խորհրդարանի խոսնակ. Ղարաբաղի ճանաչման հարցը «զսպաշապիկ» կդառնա Ադրբեջանի համար

[url=https://news.am/arm/news/604709.html]News.am-[/url]ը գրում է. Պատերազմի ժամանակ բանակցությունները տեղափոխվում են զրոյական փուլ: Եթե պատերազմը շարունակվի, ապա երկու հայկական հանրապետությունների խորհրդարանները պետք է քննարկեն Ղարաբաղի ճանաչման հարցը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ խոսնակ Արթուր Թովմասյանը: «Մենք տեսնում ենք, որ Հայաստանն ամենաբարձ մակարդակով օրակարգում է պահում այդ հարցը: Այդ գործոնը որոշակի զսպաշապիկ կդառնա Ադրբեջանի համար»,-ասաց նա: Թովմասյանը նկատեց, որ այդ հարցը ոչ մի կերպ չպետք է քաղաքական սպեկուլյացիաների առարկա դառնա: «Չկա այնպիսի հարց, որ Հայաստանն ու Ղարաբաղը չկարողանան համաձայնեցնել»,-հավելեց նա:

Նմանատիպ նյութեր