211652_close_icon

Վարորդական իրավունք ստանալու համար նորից քննություն հանձնելու իրավական կարգավորում չկա, վարորդների համար զսպաշապիկ կդառնա բալային համակարգը. ՃՈ պետ. Tert.am

views-count39970 դիտում article-date 10:04 18-07-2019
Առաջիկայում Երևան քաղաքի ավտոճանապարհների գծանշումը կիրականացնի Երևանի քաղաքապետարանը, իսկ նորից քննություն հանձնելու և վարորդական իրավունք ստանալու իրավական կարգավորում չկա: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2019/07/17/karapetyan/3051707?fbclid=IwAR1GYzG1wD_UTMdoNiQqqwL_WahTXhl4JjR4kNVVt6aAyek4DhsnUTvEJPU]Tert.am-[/url]ի հետ զրույցում ասաց ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը: Հարցին, թե ի՞ նչ վիճակագրություն կա ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ, Եգոր Կարապետյանն ասաց. «2018 թվականի առաջին վեց ամիսներին 1711 ՃՏՊ է տեղի ունեցել, որի հետևանքով 138 զոհ և 2517 վիրավոր ենք ունեցել, 2019-ին՝ 2088 ՃՏՊ, 156 զոհ և 3021 վիրավոր:Եթե համեմատում ենք, ապա 377 ՃՏՊ է ավելացել, 18 զոհ և 504 վիրավոր»: Հարցին, թե արդյոք հակաօրինական չեն այն քննարկումները, որոնք վերաբերում են վարորդական իրավունքի վկայական ունեցող քաղաքացիների նորից քննություն հանձնելուն, և այդ առաջարկն արվում է ոչ պատկան մարմինների կողմից, ՃՈ պետ Կարապետյանն ասաց, որ նման իրավական կարգավորում չկա, որ բոլորին նորից տանեն վարորդական իրավունքի քննություն հանձնելու. Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/07/17/karapetyan/3051707?fbclid=IwAR1GYzG1wD_UTMdoNiQqqwL_WahTXhl4JjR4kNVVt6aAyek4DhsnUTvEJPU]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր