Հայ գերիների հարցով ՄԻԵԴ որոշումը զսպաշապիկ է Ադրբեջանի համար. Սիրանուշ Սահակյան
Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների` ՄԻԵԴ-ում շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյաննանդրադարձել է ՄԻԵԴ–ի որոշմանը, ըստ որի` Ադրբեջանը պետք է մինչև դեկտեմբերի 1-ը ՄԻԵԴ-ին պատասխան տա գերեվարված 4 զինծառայողի մասին։
Ադրբեջանին ձեռնտու չէ բարդացնել իր շահերի ներկայացումը միջազգային դատական ատյաններում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների` ՄԻԵԴ-ում շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։
Ավելի վաղ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) բավարարել էր Ադրբեջանի կողմից գերեվարված 4 զինծառայողի գործով անհապաղ միջոց կիրառելու վերաբերյալ իրավապաշտպաններ Արտակ Զեյնալյանի և Սիրանուշ Սահակյանի դիմումը:
Ըստ այդմ` Ադրբեջանին ՄԻԵԴ-ի որոշմամբ մի քանի հարցեր են հղվել` արդյոք այդ մարդիկ գերեվարվե՞լ են, որտե՞ղ են պահվում, ի՞նչ բժշկական միջամտություններ են արվել, և արդյոք նրանց հայրենադարձնելու նպատակ ունե՞ն, թե՞ ոչ։ Այս հարցերին պատասխանելու համար Ադրբեջանին ժամանակ է տրվել մինչև դեկտեմբերի 1-ը։
Իրավապաշտպանը պարզաբանեց` անհապաղ միջոցի կիրառման էությունը հայ ռազմագերիների կյանքն ու ֆիզիկական անձեռնմխելիությունը պաշտպանության ներքո վերցնելն է, նրանց գտնվելու վայրի ու առողջական վիճակի վերաբերյալ տեղեկություններ պահանջելը։ Գերեվարումը պաշտոնականացնելը չափազանց կարևոր է հայրենադարձման տեսանկյունից։ Այստեղ դերակատարում ունի Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, որը հարցումներ է իրականացնում, և երկշաբաթյա ընթացքում պետությունը հաստատում կամ հերքում է գերեվարումը։ Նմանատիպ գործընթաց իրականացվում է նաև ՄԻԵԴ–ի կողմից։
Մանրամասներն՝ այստեղ