211652_close_icon
views-count5080 դիտում article-date 22:54 27-09-2020

Քիմ Քարդաշյան. Աղոթում ենք հանուն Արցախի ու Հայաստանի պաշտպանության. Exclusivelife.am

Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը դիմել է իր հետևորդներին՝ խնդրելով կոչ անել ԱՄՆ-ին դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը, հայտնում է [url=http://www.exclusivelife.am/2020/09/27-037.html?fbclid=IwAR0Wz7nD2Cr-6NyY4ev_ihE_BolNk4E5G41wTzP8_Z0yp2sHejQ_8uc-XYk]Exclusivelife.am[/url]-ը: «Աղոթում ենք Արցախն ու Հայաստանը պաշտպանելու համար իրենց կյանքը վտանգող քաջ տղամարդկանց ու կանանց համար: Հայաստանը դարձել է չհրահրված ադրբեջանական հարձակումների և դրանց ուղեկցող կանխատեսելի ապատեղեկատվական արշավի զոհը: Ադրբեջանն արգելափակում է սոցցանցերը՝ բացառությամբ քարոզչության դեպքերը»,- գրել է Քարդաշյանը Twitter-ում: Վերջինս կոչ է արել միջազգային դիտորդներին կոչ է արել հետաքննել և դիմել միջազգային քաղաքական և դիվանագիտական միջոցների՝ կանխելու իրավիճակի անիմաստ սրումն ու ողբերգությունը: Նա իր հետևորդներին կոչ է արել Ադրբեջանի հարձակումների հարցով դիմել Սպիտակ տանն ու ԱՄՆ Կոնգրեսին: «Կոչ եմ անում Բաքվին դադարեցնել ուժի հարձակողական կրառումը, կասեցնել ԱՄՆ-ի ռազմական օգնությունն Ադրբեջանին, որն օգտագործվում է հայերի դեմ և զգուշացնել Թուրքիային՝ դադարեցնել զենք և գրոհայիններ ուղարկել Բաքու»,- հավելել է Քարդաշյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր