«Մենք խոստացել ենք երբեք չմոռանալ Հայոց ցեղասպանությունը». Քիմ Քարդաշյան
Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի առթիվ Քիմ Քարդաշյանը Ինստագրամի «Սթորի» հավելվածում տեղադրել է անմոռուկի լուսանկարն ու մակագրել.
«Մենք խոստացել ենք երբեք չմոռանալ Հայոց ցեղասպանությունը»։
Ժամեր առաջ թեմային անդրադարձել է նաև Քլոե Քարդաշյանը՝ «Սթորի» հավելվածում տեղադրելով անմոռուկի և Հայաստանի դրոշի լուսանկարներ՝ «1915» գրությամբ։
Մեկ այլ հրապարակմամբ նա մեջբերել է Վիլյամ Սարոյանի խոսքերը.
«Անապատ ուղարկեք նրանց առանց հացի ու ջրի։ Այրեք նրանց տներն ու եկեղեցիները։ Հետո տեսեք` արդյոք նրանք նորից չեն ծիծաղի, երգի ու աղոթի: Եթե նրանցից երկուսը հանդիպեն աշխարհում, կտեսնեք, որ նրանք նոր Հայաստան կստեղծեն»։
[img]https://st0.shamshyan.com/editor/0336005001556133152371796.jpg[/img]