63641 դիտում
16:42 27-09-2020
Խնդրում եմ ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահների, ԱԺ պատգամավոր Գ․Ծառուկյանի, և մարտի մեկի գործով անցնող պաշտոնատար անձանց համաներման որոշում ընդունել․ Քոթանջյանը դիմել է ՀՀ նախագահին և վարչապետին․ hraparak.am
[url=https://hraparak.am/post/66a2a2d5e151b9a0c62b19a3f990121c?fbclid=IwAR1HxcL9thg3Kv7x64L3aYTrc4dGF0F01aW0FOkNGbjW512dP96nVxTtw18]Hraparak.am[/url]-ի հաղորդմամբ՝ պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (ռազմավարական անվտանգային հետազոտություններ ՀՀ, ՌԴ, ԱՄՆ), Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի պատվավոր նախագահ Հայկ Քոթանջյանը պաշտոնապես դիմել է ՀՀ նախագահին և վարչապետին՝ խնդրելով ընդունել որոշում Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահների, Ազգային Ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանի, և 2008 թ. մարտի մեկի գործով անցնող գեներալների և պաշտոնատար անձանց համաներման վերաբերյալ։
«Պաշտոնապես դիմումս ուղարկված է ՀՀ Նախագահի և ՀՀ Վարչապետի գրասենյակներ՝
Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ պարոն Արմեն Սարգսյանին և Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին
Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Արցախում պատերազմի սանձազերծումը, որը վերջին մեկ ամսվա ընթացքում հայտարարվող Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից համատեղ պատերազմի ուղղակի սպառնալիքի իրականացումն է, ինչպես նաև ուխտադրուժ թշնամու դեմ պայքարում հայ ժողովրդի բոլոր ուժերի համախմբման և ադրբեջանական ագրեսիայի՝ տարածաշրջանային պատերազմի վերաճման կանխման անհրաժեշտությունը, խնդրում եմ Ձեզ ընդունել որոշում Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահների, Ազգային Ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանի, և 2008 թ. մարտի մեկի գործով անցնող գեներալների և պաշտոնատար անձանց համաներման վերաբերյալ։
Հայկ Քոթանջյան, պաշտոնաթող գեներալ – լեյտենանտ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (ռազմավարական անվտանգային հետազոտություններ ՀՀ, ՌԴ, ԱՄՆ), Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի պատվավոր նախագահ»,- ասված է Քոթանջյանի դիմումի մեջ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:
Նմանատիպ նյութեր
2338 դիտում
16:59 09-09-2016
Համաներման կիրառման մասով որևէ բան չեմ կարող ասել, քանի որ համաներման ակտ չունենք. Արթուր Դավթյան
9890 դիտում
09:07 19-09-2018
ԱՄՆ դեսպանատունը չեղարկել է Մարտի 1-ի գործով անցնող անձանց մուտքի վիզաները. «Ժողովուրդ»