31546 դիտում
16:06 27-09-2020
Ես կնախաձեռնեմ հավաք և կմեկնենք սահման. Արթուր Վանեցյան․ Armlur.am
«Հայրենիք» կուսակցությունը, մի կողմ դնելով իշխանությունների հետ առկա քաղաքական բոլոր տարաձայնությունները, այս պահին ամբողջ կազմով համախմբված է հայկական բանակի, Հայաստանի և Արցախի պետությունների շուրջ և ունեցած ողջ կարողությամբ նպաստելու է հաղթանակին: Այս մասին [url=https://armlur.am/1044717/?fbclid=IwAR1qKcFNUMwrfl104iY1scheNivnGMQxjl1EebHhd_bHktLMnUaH-kzG6EU]armlur.am[/url]-ի հետ զրույցում ասել է «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը։
Մեր դիտարկմանը, թե արդյոք իր կուսակցության անձինք հավաքվում են սահման մեկնելու համար Արթուր Վանեցյանը նշեց. «Ես կնախաձեռնեմ հավաք եւ կմեկնենք սահման, բայց հաշվի առնելով հայտարարված ռազմական դրությունը մեր բոլոր գործողությունները համաձայնեցնելու ենք ՀՀ պաշտպանության նախարարության հետ»:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:
Նմանատիպ նյութեր
29975 դիտում
21:10 26-10-2020
13 հոգանոց կանանց ջոկատով մի քանի օրից կմեկնենք մեր հայրենիքի սահմանները պաշտպանելու. Աննա Հակոբյան
9766 դիտում
20:48 04-12-2020
GPS-ով սահման գծելը պետական հանցագործություն է. Արթուր Վանեցյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
592 դիտում
15:46 03-05-2024
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
436 դիտում
15:05 03-05-2024
Հարցվածների 81.6 տոկոսն ադրբեջանցիների հետ համակեցության պատրաստ չէ․ GALLUP
544 դիտում
14:52 03-05-2024
Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ ինտենսիվ