211652_close_icon
views-count8803 դիտում article-date 15:08 27-09-2020

Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում +18185464601 հեռախոսահամարից հաղորդագրություններ են ուղարկվում հայ հանրությանը՝ նպատակ ունենալով ստեղծել խուճապային տրամադրություններ․ ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների այս պահին ամերիկյան +18185464601 կեղծ հեռախոսահամարից հաղորդագրություններ են առաքվում հայ հանրությանը՝ նպատակ ունենալով նման սադրանքների միջոցով ստեղծել խուճապային տրամադրություններ և թուլացնել քաղաքացիների զգոնությունը: «Անհրաժեշտ է տուրք չտալ նմանատիպ ապատեղեկատվությանը և հետևել միայն պաշտոնական լրահոսին»,– ասվում է ԱԱԾ տարածած հաղորդագրությունում:

Նմանատիպ նյութեր