Զգալի ավերածություններ կան Արցախի առանձին փոքր բնակավայրերում․ Արծրուն Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արցախի Հանրապետության շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի ծավալած գործողությունների հետևանքով երկրի առանձին փոքր բնակավայրերում կան զգալի ավերածություններ։
[url=https://armenpress.am/arm/news/1029005.html]«Արմենպրես»[/url]-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում հայտնեց Միասնական տեղեկատվական կենտրոնի պաշտոնական ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Քաղաքացիական բնակչության մասին տվյալները ներկայումս ամփոփվում են։ Շենք-շինությունների զգալի ավերածություններ կան Արցախի առանձին փոքր բնակավայրերում, ինչպես նաև Ստեփանակերտում։ Մեր ձեռքի տակ արդեն կան որոշակի տեսանյութեր։ Ամփոփ ավելի ուշ կտեղեկացնենք»,- ասաց Հովհաննիսյանը։