211652_close_icon
views-count4614 դիտում article-date 20:49 24-09-2020

Եվրոպայի Լիգա. «Արարատ-Արմենիան» կորզեց հաղթանակը և դուրս եկավ փլեյ-օֆֆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Եվրոպայի լիգայի որակավորման 3-րդ փուլում Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» Երևանում ընդունել էր Սլովենիայի չեմպիոն «Ցելյեին»: Հանդիպման հիմնական ժամանակում գոլեր չգրանցվեցին: Իսկ ահա 111-րդ րոպեին «Արարատ-Արմենիայի» գրոհը հաջողությամբ պսակվեց. աչքի ընկավ Սերգեյ Վակուլենկոն և մեր թիմը հաղթեց 1:0 հաշվով: Դա նշանակում է, որ «Արարատ-Արմենիան» կրկնեց նախորդ տարվա պատմական նվաճումը՝ դուրս գալով Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլ: Փլեյ-օֆֆում Հայաստանի չեմպիոնը կմրցի սերբական «Ցրվենա Զվեզդայի» հետ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր