Եվրոպայի լիգա. «Բորուսիան» պարտվեց, բայց դուրս եկավ փլեյ-օֆֆ. տեսանյութ
Եվրոպայի լիգայի խմբային փուլի վերջին տուրում Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ պարտվեց հունական ՊԱՕԿ-ին:
Մրցաշարային առումով այս հանդիպումը կողմերի համար նշանակություն չուներ, քանի որ «Բորուսիան» դեռ նախորդ տուրում էր ապահովել իր տեղը փլեյ-օֆֆում:
Միակ գոլը 34-րդ րոպեին խփեց ՊԱՕԿ-ի կիսապաշտպան Ռոբերտ Մակը:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց հանդիպման 2-րդ խաղակեսին:
Խմբում 1-ին տեղը գրավեց ռուսական «Կրասնոդարը», որը զուգահեռ խաղում Բաքվում 3:0 հաշվով հաղթեց «Գաբալային»:
Եվրոպայի լիգա, խմբային մրցաշար, 6-րդ տուր
«Բորուսիա»-ՊԱՕԿ՝ 0:1
Գոլը՝ Ռոբերտ Մակ, 34