211652_close_icon
views-count11432 դիտում article-date 20:20 28-06-2018

ԱԱ-2018. Ճապոնիան դեղին քարտերի շնորհիվ դուրս եկավ փլեյ-օֆֆ, Կոլումբիան՝ առաջինն է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում անհավանական ավարտ ունեցավ H խմբի 3-րդ տուրը: Սամարայում Կոլումբիայի հավաքականը նվազագույն՝ 1:0 հաշվով հաղթեց Սենեգալին և խմբում գրավեց 1-ին տեղը: Զուգահեռ ընթանում էր Ճապոնիա-Լեհաստան հանդիպումը, որտեղ լեհերը հաշվի մեջ առաջ էին անցել: Եթե լեհերը ևս մեկ գնդակ խփեին, ապա պայքարը կշարունակեր Սենեգալը, սակայն այնտեղ էլ խաղն ավարտվեց 1:0՝ հօգուտ Ճապոնիայի: Ինչպես նշեցինք, Կոլումբիան 6 միավորով խմբում 1-ին տեղը գրավեց: Սենեգալն ու Ճապոնիան վաստակեցին 4-ական միավոր: Գնդակների հարաբերակությունը բացարձակապես նույնն էր՝ 4:4: Իրար հետ էլ ոչ-ոքի էին խաղացել: Այս դեպքում առավելությունը տրվում է այն թիմին, որը ավելի քիչ դեղին քարտ է ստացել 3 խաղերում: Այդ ցուցանիշով Ճապոնիան գերազանցեց Սենեգալին և նույնպես դուրս եկավ փլեյ-օֆֆ: Ահա թե ինչ նշանակություն կարող է ունենալ կոռեկտ խաղը: Իսկ Լեհաստանը՝ չնայած հաղթանակին, 3 միավորով եզրափակեց խումբը: [b]ԱԱ-2018, H խումբ [/b] Սենեգալ - Կոլումբիա՝ 0։1 Յերի Մինա, 74 Ճապոնիա - Լեհաստան՝ 0։1 Յան Բենդարեկ, 59
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր