1496 դիտում
10:15 23-09-2020
ՄԱԿ գլխավոր վեհաժողովի 75-րդ նստաշրջանն անցնում է անսովոր պայմաններում․ «Ամերիկայի ձայն»
75 տարի առաջ Երկրորդ աշխարհամարտի ավարտով ազդարարվեց Միացյալ ազգերի կազմակերպության ստեղծման մասին, որի հիմնականառաքելությունն է միջազգային խաղաղության և անվտանգության պահպանումը: Սովորաբար սեպտեմբերյան այս օրերին դեպի Նյու Յորք էին ուղեւորվում աշխարհի շատ երկրների առաջնորդներ ու պատվիրակություններ՝ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի հերթական նիստին մասնակցելու, իրենց երկրների միջազգային օրակարգն ու դիրքորոշումները ներկայացնելու համար: Նյու Յորքը մի քանի օրով վերածվում էր միջազգայինանցուդարձի ու համաշխարհային գլոբալ խնդիրների քննարկման հարթակի: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5594312.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։
Այս տարի, սակայն, գլխավոր վեհաժողովի 75-րդ նստաշրջանն անցնում է անսովոր պայմաններում: ՄԱԿ-ի ամբիոնից մեկը մյուսին հաջորդող երկրների առաջնոդների ու բարձրաստիճան այրերի ելույթները փոխարինել են տեսակապային ուղերձները: Գլոբալ համավարակի պայմաններում ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի սրահում են միայն կազմակերպությունում երկրների ներկայացուցչությունների դեսպաններն ու դիվանագետները:
Իր ուղերձում ԱՄՆ նախահագ Դոնալդ Թրամփը մեղադրել է Չինաստանին վիրուսի տարածման հարցում՝ այն անվանելով «չինական» վիրուս: Նախագահը կոչ է արել պատասխանատվության ենթարկել Պեկինին իր գորոծողությունների համար: Բացի այդ, նախագահ Թրամփն ասել է` Ամերիկան կատարում է իր առաքելությունը որպես խաղաղարար, բայց դա խաղաղություն է ուժի միջոցով: Մենք այժմ ավելի ուժեղ ենք, քան երբևէ: Ըստ նրա՝ եթե ՄԱԿ -ն արդյունավետ կառույց է, ապա պետք է կենտրոնանա աշխարհի իրական խնդիրների վրա, ներառյալ ահաբեկչությանը, կանանց բռնաճնշումներին, թմրանյութերի շրջանառությանը, մարդկանց և սեռական թրաֆիկինգին, կրոնական հետապնդումներին և կրոնականփոքրամասնությունների էթնիկ զտումներին:
Հանդես եկող այլ երկրների ղեկավարներ ևս ներկայացրեցին իրենց տեսլականները: Չինաստանի նախագահ Սի Ծինպինը հայտարարեց, որ Չինաստանն աշխարհի ամենամեծ զարգացող երկիրն է, որը հավատարիմ է խաղաղ, բաց, համագործակցային և ընդհանուր զարգացմանը: Պեկինը նշել է, որ մտադիր չէ վարել ոչ սառը, ո՛չ էլ իրական պատերազմ ցանկացած երկրի հետ, սակայն ընդգծել է, որ միաբևեռ աշխարհը տանում է փակուղի: Չինաստանը կոչ է արել միասնականության համավարակի դեմ պայքարում՝ վստահություն հայտնելով , որ մարդկությունն այն կհաղթահարի:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն էլ իր ուղերձում ընդգծել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման կարևորությունը, որով պետք է ստեղծվի «արդարացիորեն ներկայացված» մարմին: Ըստ նրա՝ ներկայիս Անվտանգության խորհրդի ձևաչափը, ուր յոթ միլիարդ մարդու ճակատագիրը որոշում են հինգ մշտական անդամներ, անարդար է և անկայուն. «Մենք չենք կարող հաղթահարել այսօրվա մարտահրավերները նախորդ դարի կարիքների համար ստեղծված կառույցների միջոցով», - ընդգծել է Էրդողանը:
Այս հարցի շուրջ սակայն այլ կարծիքի է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ով իր ուղերձում վստահություն հայտնեց, որ ՄԱԿ-ի ԱԽ հինգ միջուկային տերությունների վետոյի իրավունքն արտացոլում է աշխարհում առկա ռազմա-քաղաքական բալանսը, փորձված գործիքակազմ է դիվանագիտական պատմության մեջ և պարտադիր պայման միջազգային կայունության պահպանման հարցում: Պուտինը նաև կոչ է արել վերացնել պատժամիջոցները հետհամավարակային տնտեսությունները վերականգնելու համար և գործել միասնաբար՝ միջազգային մարտահրավերներին դիմակայելու նպատակով՝ հենվելով ՄԱԿ-ի կանոնադրության վրա:
Վեհաժողովին միջազգային կայունության և զարգամցման հարցերում իր մոտեցումները ներկայացրեց նաև Հայաստանը ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի: Նա իր խոսքում ընդգծեց միջազգային իրավունքի, այդ թվում՝ ՄԱԿ-ի կանոնադրության նկատմամբ հարգանքի կարևորությունը՝ շեշտելով, որ ՄԱԿ-ը օգնել է վերականգնել ավելի քան 100 ազգերի ինքնիշխանությունը: Ըստ Հայաստանի վարչապետի՝ ինքնորոշման իրավունքի մերժումն այսօր կհանգեցնի բռնաճնշումների ու նոր բռնությունների:
Նմանատիպ նյութեր
1478 դիտում
17:43 17-12-2014
Խորհրդարանի որոշմամբ դեկտեմբերի 17-ին գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանն անցկացվել է դռնփակ
2321 դիտում
11:03 24-06-2020
Ազգային ժողովը հերթական արտահերթ նստաշրջանն է գումարել. օրակարգում 12 հարց է. ՈՒՂԻՂ
4069 դիտում
09:13 24-08-2022
Դավադրություն Նյու Յորքում` «Ամերիկայի Ձայն»-ի Պարսկական ծառայության հաղորդավարի դեմ․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
1252 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»
2323 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»