2101 դիտում
22:46 22-09-2020
Նավալնին Ռուսաստանին մեղադրում է իր գործով կարևոր ապացույցները պահելու մեջ
Ռուսաստանի ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնին պահանջել է Ռուսաստանի իշխանություններից վերադարձնել իր հագած հագուստը, երբ անցյալ ամիս առողջական վիճակի կտրուկ վատթարացումից հետո տեղափոխվել էր հիվանդանոց, և մեղադրել է Մոսկվային իր գործով կարևոր ապացույցները գաղտնի պահելու մեջ, գրում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5592200.html]Ամերիկայի Ձայնը[/url]:
Նա ասել է, որ հագուստները վերցրել են իրենից Գերմանիա տեղափոխվելուց առաջ:
Գերմանական երեք երկրամասերում իրականացված լաբորատոր հետազոտությունները ցույց են տվել, որ Նավալնին թունավորվել է նովիչոկ տեսակի թույնով, ինչի վերաբերյալ Արևմուտքը Ռուսաստանից բացատրություն էր պահանջում:
Մոսկվան պնդում է, որ դեռ հանցագործության ապացույցներ չի տեսել և հրաժարվում է հետաքննություն սկսել: Փոխարենը սկսել է նախաքննություն: Կրեմլը հերքել է Նավալնիի հիվանդության հետ իր հնարավոր կապը:
«Մինչ Գերմանիա տեղափոխելու թույլտվություն տալը, նրանք հանեցին իմ բոլոր հագուստները և ինձ ամբողջովին մերկ ուղարկեցին», - գրել է Նավալնին իր կայքում: «Հաշվի առնելով, որ Novichok-ը հայտնաբերվել է իմ մարմնի վրա, իմ հագուստը շատ կարևոր իրեղեն ապացույց է: Ես պահանջում եմ, որ հագուստս զգուշորեն փաթեթավորեն պոլիէթիլենային տոպրակի մեջ և վերադարձնեն ինձ»,- գրել է նա:
Նավալնին Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել նաև իր կնոջ՝ Յուլիայի հետ:
Նմանատիպ նյութեր
10636 դիտում
20:51 30-04-2017
Նավալնին իր դեմ կազմակերպված հարձակման մեջ մեղադրում է Կրեմլին
2263 դիտում
15:59 31-01-2015
Կեղծել է ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույցները. հարուցվել է քրեական գործ
Այս բաժնից
1273 դիտում
21:13 20-01-2025
Վաշինգտոնում մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը
1027 դիտում
20:49 20-01-2025
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը չի մասնակցի Դոնալդ Թրամփի երդմնակալությանը
1024 դիտում
20:11 20-01-2025
Հութիները կսահմանափակեն Կարմիր ծովում նավերի վրա գրոհները