2266 դիտում
15:59 31-01-2015
Կեղծել է ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույցները. հարուցվել է քրեական գործ
Էդգար Հ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել այն մասին, որ 2014թ. մայիսի 25-ին ՀՀ ոստիկանության ՔԳՎ Ամասիայի քննչական բաժնի քննիչը քրեական գործով որպես վկա հարցաքննել է իրեն, ապա 2014թ. դեկտեմբերին` Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործի դատաքննության ընթացքում իր նախաքննական ցուցմունքը հրապարակվելիս, տեղեկացել է, որ կեղծվել են ինչպես ցուցմունքի բովանդակությունը, այնպես էլ հարցաքննության արձանագրության մեջ իր ստորագրությունները:
Քաղաքացի Էդգար Հ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ հատուկ քննչական ծառայությունից:
Նմանատիպ նյութեր
1533 դիտում
13:58 23-12-2015
Քննիչը կեղծել է քրեական գործով ապացույցները. հարուցվել է քրեական գործ.ՀՔԾ
2801 դիտում
17:19 13-09-2017
Ըստ հաղորդման` քննիչն ապացույց է կեղծել ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով
1188 դիտում
15:41 13-03-2015
Քննիչը կեղծել է քրեական գործով ապացույցները
Այս բաժնից
721 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
619 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը