10618 դիտում
20:51 30-04-2017
Նավալնին իր դեմ կազմակերպված հարձակման մեջ մեղադրում է Կրեմլին
Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին մեղադրել է Կրեմլին իր դեմ հարձակում կազմակերպելու մեջ: Նա գտնում է, որ իր տեղաշարժի մասին ճշգրիտ տեղեկատվություն կաոր են ունենալ միայն հատուկ ծառայությունները: հայտնում է svoboda.org-ը:
Երեք օր առաջ, Նավալինիին մոտեցել անծանոթ մի մարդ և «զելյոնկա» է շփել դեմքին և փախել: Դեպքը տեղի ունեցել է ապրիլի 27-ին Օմեգա-Պլազա առևտրի կենտրոնի մոտ: Լուծույթը վնասել է Նավալնիի աչքը, նրան հիվանդանոց են տեղափոխել:
Արդեն երրորդ օրն է Նավալնիի աչքի ցավը չի դադարում: Գործիչը մտավախություն ունի, որ կկուրանա: Նա կասկածում է, որ իր դեմքին շփված «զելյոնկային» ինչ-որ թունավոր հեղուկ է խառնված եղել:
Սա առաջին հարձակումը չէ ընդդիմադիր գործչի նկատմամբ, որը մտադիր է առաջադրվել 2018թ. նախագահական ընտրություններում:
Այս տարի մարտի կեսերին Նովոսիբիրսկում բողոքի ցույցն սկսվելուց առաջ անհայտ տղամարդը Նավալնու վրա ձվեր էր նետել, իսկ մարտի 20-ին Բառնաուլում նախընտրական շտաբ բացելիս նրա վրա դարձյալ «զելյոնկա» էին լցրել, սակայն այդ ժամանակ աչքի ցավը մի քանի րոպեից անցել էր: Մարտի 23-ին քաղաքական գործչի զինակիցները հայտնել են, որ Սանկտ-Պետերբուրգում հրկիզել են նրա շտաբը:
Նմանատիպ նյութեր
2077 դիտում
22:46 22-09-2020
Նավալնին Ռուսաստանին մեղադրում է իր գործով կարևոր ապացույցները պահելու մեջ
2494 դիտում
09:39 30-06-2016
Հայ պատգամավորները Կրեմլին ծանր կացության մեջ են դնում. «168 ժամ»
Այս բաժնից
415 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1018 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN
688 դիտում
23:28 21-12-2024
Ֆրանսիայում դատարանը Մուհամեդի ծաղրանկարը ցուցադրած ուսուցչի սպանության գործով 8 մարդու է դատապարտել