211652_close_icon

Երևանի կենտրոնում 84 տարի առաջ կառուցված Թումանյան 25 շենքում հուլիս ամսից քանդման աշխատանքներ են. բնակիչները բողոքում են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count19359 դիտում article-date 16:34 19-09-2020
Հանրային մեծ ուշադրություն առաջացրած Թումանյան 25 շենքի բնակիչները կորցրել են անդորրը: Շենքում սկսվել են լայնածավալ քանդման աշխատանքներ: Քանդվում են այն բնակարանները, որոնք գնել է կառուցապատողը, սակայն դեռ շենքում ապրում են 4 բնակարանի բնակիչ, որոնք էլ իրենց անտեսված և վիրավորված են զգում: Այնպիսի քանդման աշխատանքներ են տարվում, որ փոշին, կեղտը ու աղմուկը հուլիս ամսվանից սկսած չի դադարում, բայց ամենավտանգավորը այն է, որ ոչ միայն քանդում են ուղղակի բնակարանների պատերը, վերանորոգումը կամ լուսամուտները այլ նաև հատակաները: Օրինակ, երկրորդ հարկի 4 բնակարաններից ոմանք, որոնք գնել է կառուցապատողը հատակ չունեն, քանի որ քանդել են, դրանով իսկ խալխլել 1936 թվականին կառուցված բաղդադե շենքի հիմքը: Կառուցապատող «Ռենշին» ՍՊԸ-ը այնտեղ ցանկանում է հյուրանոց կառուցել: Բնակիչները իրենց խոսքի վերջում նշեցին, որ պահանջում են համապատասխան կառույցների ուշադրությունը կատարվող աշխատանքների որակին: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր