Իրանում հայտնել են, թե ումից են պատրաստվում վրեժ լուծել գեներալ Սուլեյմանիի սպանության համար
Իրանցի գեներալ Քասեմ Սուլեյմանիի սպանության վրեժը կլուծենք նրանցից, ովքեր մասնակցություն են ունեցել դրան։ Այդ մասին հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության կորպուսի հրամանատար Հոսեին Սալամին, փոխանցում է Ria Novosti-ն։
Ավելի վաղ Politico թերթը, հղում անելով անանուն աղբյուրի, հայտնել էր, որ ԱՄՆ-ն Իրանին մեղադրում է նրանում, որ վերջիններս իբրև թե դիտարկում են Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Լանա Մարքսի հնարավոր սպանությունը՝ ի պատասխան գենրալ Սուլեյմանիի սպանության։
Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն անհիմն է որակել նման հայտարարությունը, միևնույն ժամանակ մանրամասնել, որ Թեհրանը չի մոռացել և չի ների Վաշինգտոնին իր գեներալի սպանության համար։
«Պարոն Թրամփ, մեր գեներալի սպանության վրեժը մեծ ու իրական է լինելու»,-ասել է գեներալը։