Իսրայելը խոստանում է վրեժ լուծել սպանված զինծառայողի համար
Իսրայելական բանակը հաստատել է սպա Ադար Գոլդինի մահվան մասին տեղեկությունը: Նա անհայտ կորել էր ուրբաթ օրը, և կարծում էին, թե նրան գերի են վերցրել ՀԱՄԱՍ-ի անդամները: Այս մասին է հայտնում Вести.Ru-ն:
Սակայն պարզվել է, որ սպան մահացու վնասվածքներ է ստացել Գազայի հատվածում իրականացվող օպերացիայի ժամանակ:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանհաուն հայտարարել է, որ իր երկիրը վրեժ կլուծի զինծառայողի մահվան համար: