3079 դիտում
21:58 06-01-2020
Դեմոկրատները նախագահ Թրամփից պահանջել են գաղտնազերծել իրանցի գեներալ Սուլեյմանիի դեմ ռազմական գործողության դրդապատճառը
ԱՄՆ Սենատում Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Չաք Շումերը և սենատի՝ արտաքին գործերով հանձնաժողովի փոխնախագահ Ռոբերտ Մենենդեսը կոչ են արել երկրի նախագահ Դոնալդ Թրամփին գաղտնազերծել ռազմական գործողության ամբողջական դրդապատճառը, որի հետևանքով սպանվել է իրանցի գեներալ Քասեմ Սուլեյմանին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 3-ին Ղասեմ Սուլեյմանին Բաղդադի միջազգային օդանավակայանի մերձակայքում սպանվել էր ամերիկյան օդուժի կողմից։ Հարված հասցնելու կարգադրությունը տվել է անձամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
ԱՄՆ զինված ուժերը հայտարարել են, որ սա պաշտպանողական գործողություն է եղել՝ կանխելու համար տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերի դեմ հետագա հարձակումների կազմակերպումը: ԱՄՆ-ը Սուլեյմանիին պատասխանատու է համարում Բաղդադում ԱՄՆ դեսպանության առջև դեկտեմբերի 31-ին բողոքի ցույցերի անցկացմանը հավանություն տալու համար, իսկ ԱՄՆ նախագահ Թրամփը նշել է, որ Սուլեյմանին «սպանել կամ ծանր վիրավորել է հազարավոր ամերիկացիների»։
Իրանի Press TV-ն հայտնել է, որ Իրանի Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին խոստացել է խստորեն պատասխանել Սուլեյմանիի սպանության մեղավորներին՝ նշելով, որ Իրանը և տարածաշրջանի մյուս երկրները վրեժ են լուծելու ԱՄՆ֊ից։ Խամենեին նաև 3 օր ազգային սուգ է հայտարարել:
Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆն այդ գործողությունն անվանել է ԱՄՆ-ի կողմից միջազգային ահաբեկչական ակտ։ Fox News-ը, վկայակոչելով Սպիտակ տան, Պետդեպարտամենտի և ԱՄՆ ԶՈՒ աղբյուրները հաղորդել է, որ ԱՄՆ նախագահի վարչակազմը չի բացառում իրադարձությունների հետագա զարգացման ցանկացած տարբերակ, իսկ Պետդեպարտամենտի ղեկավար Մայքլ Պոմպեոն Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասի հետ հեռախոսազրույցում նշել է, որ Վաշինգտոնը հաշվի է առել ցանկացած պատասխան, որը կարող է հետևել Իրանի կողմից։
Նմանատիպ նյութեր
45134 դիտում
12:08 03-01-2020
Համացանցում հայտնվել են իրանցի գեներալ Սուլեյմանիի ջոկատի հրթիռակոծման կադրերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
3236 դիտում
14:51 15-05-2017
Ամերիկացի սենատորները նախագահ Թրամփից պահանջել են ՀԴԲ նախկին ղեկավարի հետ հեռախոսազրույցների ձայնագրությունները
Այս բաժնից
1162 դիտում
17:09 24-12-2024
Էյֆելյան աշտարակում հրդեհ է բռնկվել. տարհանվել է 1,000-ից ավելի մարդ
2952 դիտում
14:17 24-12-2024
Ամիօ բանկը բացառիկ հաջողություններ է գրանցել պարտատոմսերի շուկայում
1108 դիտում
22:53 23-12-2024
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ բողոքի հերթական ցույցն է անցկացվում