1781 դիտում
23:08 29-04-2022
Հայաստանում կոնյակագործության հիմնադրման 135-ամյա հոբելյանի շրջանակներում Երևանի կոնյակի գործարանն իրականացրեց ևս մեկ կանաչապատման ծրագիր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Տարիներ շարունակ դիտարկելով շրջակա միջավայրի հարցերն իբրև բնապահպանական դավանանք` ապրիլի 29-ին,Երևանի կոնյակի գործարանն իրականացրեց ընկերության գլխավոր համալիրի հարակից տարածքի կանաչապատում, որին մասնակցեցին ընկերության աշխատակիցները։
Նախագիծը ոլորտի մասնագետներիաշխատանքի և տարածքի արխիվային փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքն է, որը միտված է ոչ միայն լրացուցիչ գեղագիտական հմայք հաղորդել մայրաքաղաք Երևանին, այլև` նպաստել բնապահպանական պատկերի և բիոբազմազանության բարելավմանը։ Կանաչապատման շրջանակներում տնկվել են տարատեսակ ծառեր, այդ թվում`եղևնիներ, թխկիներ, հուդայածառեր, որոնք ընտրվել են հաշվի առնելով տարածքի թե՛ բնակլիմայական, թե՛ մակերևութային առանձնահատկությունները և թե՛ կոնյակի գործարանի ֆասադային շենքի ճարտարապետական լուծումները։
«Եթե չլիներ բնության առատաձեռնություննու հայկական հողի ջերմությունը,անհնար կլիներ կոնյակագործության հիմնադրումը դեռևս XIX դարում։ Բնությունն է միակ աղբյուրը, առանց որի նույնիսկ ամենահմուտ մասնագետները կլինեին անզեն իրենց ստեղծագործական որոնումներն իրագործելու հարցում։ Հայկական կոնյակագործության հոբելյանական այս տարում մենք չէինք կարող չանդրադառնալ հատուկ մի նախագծի, որը խորհրդանշորեն արտացոլում է մեր երախտիքը բնության հանդեպ։ Բնապահպանական օրակարգը միշտ է եղել Երևանի կոնյակի գործարանի ուշադրության կենտրոնում, և ես հատկապես ուրախ եմ, որ տարեցտարի մենք ընդլայնում ենք բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքի մեր տրամագիծը՝ ներգրավելով նորանոր համայնքներ»,- նշում է Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Սերգեյ Խաչատրյանը։
“Աշխատելով Երևանի կոնյակի գործարանի աշխատանքային խմբի հետ և հասկանալով լանջի կարևորությունը մայրաքաղաքի համար՝ փորձել ենք ընտրել այնպիսի ծառատեսակներ, որ լանջը միշտ լինի գրավիչ»,-ընդգծում է Երևան քաղաքի ավագանու անդամ, բժշկական գիտությունների թեկնածու Քրիստինա Վարդանյանը։
Լինելով Պեռնո Ռիկար միջազգային խմբի անդամ` Երևանի կոնյակի գործարանն իր «Կայունություն և պատասխանատվություն» ռազմավարության շրջանակներում շարունակաբար իրագործում է “Good Times from a Good Place” հայեցակարգը, որըհիմնված է չորս կարևոր ուղղությունների վրա՝

- Բնության հանդեպ հոգատար վերաբերմունք
- Մարդկանց արժևորում
- Թափոնների և օժանդակ հումքի կայուն կառավարում(Շրջանաձև տնտեսության խթանում)
- Պատասխանատու հյուրընկալություն
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
865 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
973 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
700 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին