211652_close_icon
views-count1229 դիտում article-date 18:02 16-09-2020

Ապամոնտաժվել է Սարի Թաղում գազատար խողովակին զոդված մետաղական խաչը

2020 թվականի սեպտեմբերի 13-ին սոցիալական ցանցերում և տարբեր լրատվամիջոցներով տեղեկատվություն տարածվեց, որ Երևանի Սարի թաղում քաղաքացու կողմից գազատար խողովակի վրա տեղադրվել է մետաղական խաչ՝ զոդման միջոցով։ Տեղեկացնում ենք, որ այսօր ՀՀ քաղաքաշինության, տեխնիկակակն և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Տեխնիկական և հրդեհային անվտանգության վարչությանև «Գազպրոմ Արմենիա»ՓԲընկերության մասնագետների համատեղ իրականացված աշխատանքների և ցուցումների արդյունքումքաղաքացու կողմից ինքնակամ կատարվել է զոդված մետաղական խաչի ապամոնտաժման աշխատանքներ և վերականգնվել է գազատար խողովակի նախկին տեսքը։

Նմանատիպ նյութեր