211652_close_icon
views-count27856 դիտում article-date 22:14 01-03-2021

Սարի Թաղի որոշ հատվածներում գազամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է. պատճառը՝ բեռնատարի վարորդն է, ով բախվել է գազատար խողովակին և դիմել փախուստի

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  արդեն 1 ժամից ավելի է, «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի մի քանի բրիգադներ աշխատանքներ են կատարում Սարի Թաղում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 20:30-ի սահմաններում բեռնատար ավտոմեքենան Սարի Թաղի 8-րդ շարքում բախվել է գազատար խողովակին, այնուհետև  դեպքի վայրից հեռացել: Բախման հետևանքով գազի արտահոսք է  առաջացել: 

Օպերատիվորեն  ժամանել են  Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները՝ գլխավոր տնօրեն Գառնիկ Մովսիսյանի գլխավորությամբ:

Ժամանել է Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Դեպքի մասին արդեն տեղյակ են  ոստիկանության Էրեբունու բաժնում, ովքեր ձեռնարկում են  անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ նշված ավտոմեքենան և վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններն արդեն պարզել են այդ ավտոմեքենայի մակնիշը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

 

Նմանատիպ նյութեր