211652_close_icon
views-count1108 դիտում article-date 10:29 16-09-2020

Յոսհիդե Սուգան՝ Ճապոնիայի նոր վարչապետ

Ճապոնիայի իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նոր նախագահ Յոսիհիդե Սուգան սեպտեմբերի 16-ին հաստատվել է երկրի վարչապետի պաշտոնում: Այդ մասին հաղորդում է Tass-ը։ Վերջինիս թեկնածությունը պաշտպանել է խորհրդարանի հանգուցային ստորին պալատի պատգամավորների մեծամասնությունը, որը Սահմանադրությանը համապատասխան վճռական խոսք ունի կառավարության ղեկավար ընտրելիս: Քվեարկությունն ուղիղ եթերով հեռարձակվել է օրենսդիր մարմնի կայքում: Սուգայի օգտին քվեարկել է ստորին պալատի 462 պատգամավորներից 314-ը: Նա ձայների մեծամասնություն է ստացել նաեւ վերին պալատում: Առաջիկա ժամերին Սուգան պետք է հայտարարի իր կաբինետի կազմը: Սպասվում է, որ հանգուցային պաշտոնների մեծ մասը կպահպանեն այն նախարարները, որոնք մտնում էին Սինձո Աբեի վերջին կառավարության կազմի մեջ:

Նմանատիպ նյութեր