Ուղևորության նպատակն է Ուկրաինային և աշխարհին ցույց տալ Ճապոնիայի դիրքորոշումը. Ճապոնիայի ԱԳՆ
                        Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ հանդիպման ընթացքում կքննարկի Ուկրաինայի իրավիճակը և մի շարք տարբեր միջազգային հարցեր: Այս մասին հայտնում է Ճապոնիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը: 
Ինչպես տեղեկացնում է «gazeta.ru»-ն,  հաղորդագրության մեջ նշվում է, որ ուղևորության նպատակն է Ուկրաինային և աշխարհին ցույց տալ Ճապոնիայի դիրքորոշումը ժամանակակից իրողության բարդ հարցերի շուրջ: Մասնավորապես, ապացուցել, որ Ճապոնիան չի ճանաչում ստատուս-քվոում փոփոխությունները ուժի կիրառմամբ և ընդգծել օրենքի գերակայությանը, Ուկրանայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը հակվածությունը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

