3143 դիտում
20:32 23-10-2018
Բարձր եմ գնահատում բոլոր նախաձեռնությունները, որ եղել են Ճապոնիայի կողմից. ԱԻ նախարարն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանին
Հոկտեմբերի 23-ին Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունեց ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային:
Հանդիպման նպատակն էր քննարկել իրականացվող ծրագրերի ընթացքը, ինչպես նաև ԱԻ նախարարության և Ճապոնիայի կառավարության միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները:
Ողջունելով հյուրերին՝ Ֆելիքս Ցոլակյանը նշեց. «Ուրախ եմ հանդիպման համար: Նախապես ուզում եմ շնորհակալություն հայտնել Ճապոնիայի կառավարությանը՝ ցուցաբերվող աջակցության համար: Բարձր եմ գնահատում բոլոր նախաձեռնությունները, որ եղել են Ճապոնիայի կողմից: Վստահ եմ, որ ձևավորված համագործակցությունը շարունակական է լինելու»:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Ճապոնիայի կառավարության հետ համագործակցության ուղղությունները՝ մասնավորապես ՀՀ Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզերում «Հրշեջ գույքի բարելավման ծրագրի», ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աղետների արձագանքման հնարավորությունների զարգացման, «Ճգնաժամային հաղորդակցության և աղետների ռիսկի կառավարման հանրային իրազեկման ազգային ցանց» և այլ ընթացիկ ծրագրերի մանրամասները:
«Ճապոնիայի հետ համագործակցությունը մեզ համար շատ կարևոր է, քանի որ աղետներին դիմակայելու հարցում Ճապոնիայի կառավարությունը մեծ և պրակտիկ փորձ ունի: Շատ եմ կարևորում նաև ճապոնական փորձի փոխանակումը կարկտահարության դեմ պայքարում»- նշեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:
Հանդիպման ընթացքում նախարարը նաև նշեց, որ ցանկալի կլիներ՝ տրվող աջակցության առաջնայնությունը բխի երկրի կարիքներից և նախապես համաձայնեցվի ԱԻՆ մասնագետների հետ: Այս համատեքստում քննարկվեցին նաև տեխնիկական աջակցության ծրագրերի շրջանակում նորակառույց բարձրահարկ շենքերում հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպման համար 50 և ավել մետր բարձրություն ունեցող ավտոսանդուղքների, ինչպես նաև ուղղաթիռների տրամադրման հնարավորությունները:
«Շնորհակալություն բովանդակալից ներկայացման համար: Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) հետ հաճախ ենք քննարկում Հայաստանին տրամադրվող աջակցության հնարավորությունները: Այս հանդիպման ընթացքում ներկայացված առաջարկությունները՝ մասնավորապես կարկտահարության դեմ պայքարի, անտառային հրդեհների հրդեհաշիջման կարողությունների զարգացման և տեխնիկայի ձեռք բերման վերաբերյալ կփոխանցեմ Ճապոնիայի կառավարությանը»:
Հանդիպման ավարտին ԱԻ նախարարը շնորհակալություն հայտնեց ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանին այցի համար և հույս հայտնեց, որ այսուհետ համագործակցությունն առավել ակտիվ կլինի:
Նմանատիպ նյութեր
1033 դիտում
16:21 09-02-2023
Բարձր ենք գնահատում բարեկամական հարաբերությունները Հնդկաստանի հետ. Ալեն Սիմոնյանը՝ ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանին
Այս բաժնից
904 դիտում
11:42 25-12-2024
Հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը
1333 դիտում
10:34 25-12-2024
«Կիսաբաց լուսամուտներ»-ի աշխատակիցը ՀՀ արտաքին հարաբերությունները կկառուցի. «Ժողովուրդ»
796 դիտում
09:55 25-12-2024
Ադրբեջանի կողմից հայկական մշակույթի յnւրացման պետական միջոցառումները շարունակվում են. Monument Watch