211652_close_icon
views-count20787 դիտում article-date 23:28 15-09-2020

«Զվարթնոց» օդանավակայանը հրապարակել է կանոնավոր ավիաչվերթների ցանկը

«Զվարթնոց» օդանավակայանը հրապարակել է այն ավիաընկերությունների ցանկը, որոնք արդեն իսկ վերսկսել են կամ շուտով կվերսկսեն կանոնավոր չվերթները: Ցանկը ներկայացնում ենք ստորև. «Aeroflot Russian Airlines -ը [u]Մոսկվա-Երեւան-Մոսկվա [/u]երթուղով չվերթերն իրականացնում է յուրաքանչյուր հինգշաբթի, շաբաթ օրերին, իսկ սեպտեմբերի 27-ից կիրականացնի նաեւ կիրակի օրերին: Air France -ը [u]Փարիզ-Երեւան-Փարիզ[/u] երթուղով չվերթերն իրականացնում է երեքշաբթի, ուրբաթ եւ կիրակի օրերին: Austrian Airlines -ը [u]Վիեննա-Երեւան-Վիեննա[/u] երթուղով չվերթերն իրականացնում է երկուշաբթի, չորեքշաբթի եւ շաբաթ օրերին, իսկ հոկտեմբերի 2-ից կիրականացնի նաեւ ուրբաթ օրերին: Belavia -ի [u]Մինսկ-Երեւան-Մինսկ[/u] երթուղով չվերթերն իրականացվում են ամեն օր: Fly Dubai-ի [u]Դուբայ-Երեւան-Դուբայ[/u] երթուղով չվերթերն իրականացվում են երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ եւ կիրակի օրերին: Middle East Airlines-ի [u]Բեյրութ-Երեւան-Բեյրութ[/u] երթուղով չվերթերն իրականացվում են շաբաթ օրերին։ Qatar Airways-ը [u]Դոհա-Երեւան-Դոհա [/u]երթուղով չվերթերն իրականացնում է երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ, շաբաթ եւ կիրակի օրերին: Sky Up-ը [u]Կիեւ-Երեւան-Կիեւ[/u] երթուղով չվերթերն իրականացնում է երկուշաբթի եւ ուրբաթ օրերին: Ukraine International Airlines-ը [u]Կիեւ-Երեւան-Կիեւ[/u] երթուղով չվերթերն իրականացնում է երեքշաբթի, ուրբաթ եւ շաբաթ օրերին: Air Cairo-ն սեպտեմբերի 17-ից կվերսկսի [u]Շարմ էլ Շեյխ- Երեւան- Շարմ էլ Շեյխ[/u] երթուղով չվերթերը, որոնք կիրականացվեն հինգշաբթի եւ կիրակի օրերին: AMC Airlines-ը սեպտեմբերի 19-ից կվերսկսի [u]Շարմ էլ Շեյխ- Երեւան- Շարմ էլ Շեյխ[/u] չվերթերը, որոնք կիրականացվեն յուրաքանչյուր շաբաթ օր: Armenia Airways-ի [u]Երեւան-Թեհրան-Երեւան[/u] երթուղով չվերթերը կվերսկսվեն սեպտեմբերի 20-ից եւ կիրականացվեն երեքշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ եւ կիրակի օրերին: Air Arabia -ի[u] Շարժա-Երեւան-Շարժա [/u]երթուղով չվերթերը կվերսկսեն հոկտեմբերի 11-ից եւ կիրականացվեն չորեքշաբթի, ուրբաթ եւ կիրակի օրերին»

Նմանատիպ նյութեր