211652_close_icon
views-count1511 դիտում article-date 19:31 15-09-2020

Ոստիկանության և արդարադատության ակադեմիայի միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սեպտեմբերի 15-ին արդարադատության ակադեմիայում տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում, որի ընթացքում ոստիկանության պետ Վահե Ղազարյանը և արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր: Բացման խոսքում արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը նշեց, որ ոստիկանության հետ համագործակցությունը եղել է բավական արդյունավետ, իսկ հետայսու այն ավելի կամրապնդվի ու կզարգանա: Վահե Ղազարյանը շնորհավորեց ակադեմիայի հիմնադրման 7-ամյակի կապակցությամբ, կարևորեց կառույցի գործունեությունը՝ մաղթելով արգասաբեր աշխատանք: Ընդգծելով փոխըմբռնման հուշագրի կարևորությունը՝ ոստիկանության պետը նշեց, որ այն հնարավորություն կտա ձևավորել գործնական շփումների միջավայր հատկապես կրթական ոլորտում, ինչը կնպաստի ոստիկանության ծառայողների և ակադեմիայի ունկնդիրների մասնագիտական գիտելիքների և հմտությունների շարունակական զարգացմանն ու կատարելագործմանը: Միջոցառման ավարտին արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ոստիկանության պետի հրամանով պարգևատրվեց «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով։ Արդարադատության ակադեմիայի և ոստիկանության միջև համագործակցության արդյունավետ զարգացման գործում ներդրած ավանդի համար ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ոստիկանության պետ Վահե Ղազարյանին պարգևատրեց արդարադատության ակադեմիայի հուշամեդալով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր