2758 դիտում
18:38 29-03-2018
ՀՀ քննչական կոմիտեի և «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲ ընկերության միջև ստորագրվեց համագործակցության վերաբերյալ Փոխըմբռնման հուշագիր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Ա.Հովսեփյանը և «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Հ.Ֆարամազյանն այսօր՝ մարտի 29-ին, ստորագրեցին ինտերնետ հասանելիության ծառայությունների, հեռախոսազանգերի վերծանումների փաստաթղթաշրջանառությունն էլեկտրոնային տարբերակով կազմակերպելու վերաբերյալ Փոխըմբռնման հուշագիր:
Փաստաթուղթը կոչված է բարձրացնելու նախաքննության ընթացքում տարբեր անձանց կողմից օգտագործված էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների վերծանումներն ի կատարումն դատարանների որոշումների վարույթն իրականացնող մարմնին տրամադրելու գործընթացի արդյունավետությունը: Նախկինում ևս, դատարանների որոշումների հիման վրա, տրամադրվել են վերծանումները, սակայն դրանք փոստային առաքման դեպքում ձգձգվել են, ինչն էլ իր հերթին հանգեցրել է նախաքննության ժամկետների ձգձգմանը:
Ստորագրված փաստաթուղթը նպատակ է հետապնդում հնարավորինս օպերատիվ և արդյունավետ կազմակերպել քննության ընթացքում դատարանների որոշումների հիման վրա վերծանումները ՀՀ ՔԿ-ին տրամադրելու գործընթացը։ Դա կնպաստի հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ մշակված աշխատանքային վարկածները հնարավորինս արագ ստուգելուն, ինչն էլ իր հերթին կնպաստի նախաքննությունը ողջամիտ ժամկետում իրականացնելու սահմանադրական պահանջի ապահովմանը:
Հուշագրի համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեն կապահովի էլեկտրոնային ստորագրությամբ հաստատված ուղեկցական գրություններով Վերծանումների վերաբերյալ դատարանների որոշումները կապի օպերատորին փոխանցումը, իսկ «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ-ն կապահովի սեղմ ժամկետում վերծանումների՝ էլեկտրոնային տարբերակով փոխանցումը ՀՀ ՔԿ դեպարտամենտի 1-ին բաժին։ «Հրատապ» դրոշմակնիքը կրող ուղեկցական գրություններով ստացված դատարանների որոշումները կկատարվեն առաջնահերթ:
«Քննչական կոմիտեն ձևավորվելու առաջին իսկ օրերից ամեն ինչ նախաձեռնում և իրականացնում է, որպեսզի պայմաններ ստեղծենք քննիչների համար՝ նախաքննության ժամկետները կրճատելուն ուղղված: Այս առումով մենք ստորագրել ենք հուշագրեր Հայաստանում աշխատող օպերատորների հետ, և արդյունքը եղել է այն, որ պահանջվող տվյալներն էապես կարճ ժամանակում ներկայացվել են քննիչներին: Համեմատելու եթե լինենք, խոսքը գնում է էական կրճատումների մասին. նախկինում ամիսներ պահանջող տեղեկատվությունն այսօր ստանում ենք օրերի ընթացքում։ Այսօր նման փաստաթուղթ ենք ստորագրում նաև «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲ ընկերության հետ, որը նույնպես այդ նպատակն է հետապնդում, առավել ևս՝ տեղեկատվությունը պետք է ստանանք էլեկտրոնային եղանակով»,- ասաց ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը:
Նշենք, որ ավելի վաղ՝ 2015 թվականի նոյեմբերի 23-ին, ՀՀ քննչական կոմիտեն այսօրինակ հուշագիր է ստորագրել նաև հանրապետությունում գործող բջջային և ֆիքսված հեռախոսակապի երեք օպերատորների՝ «Յուքոմ» ՍՊԸ-ի, «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ի, «Օրանժ Արմենիա» ՓԲԸ-ի հետ։ Ներդրված մեխանիզմն այս տարիների ընթացքում ապացուցել է իր կենսունակությունը։
[b]ՀՀ քննչական կոմիտե[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
2644 դիտում
19:44 24-02-2017
ՀՀ կառավարության և «Թեքնոլոջի ընդ սայնս դայնամիքս» ընկերության միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
691 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
709 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»