211652_close_icon
views-count1170 դիտում article-date 15:45 01-09-2021

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի և Արդարադատության ակադեմիայի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը և Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել:

ՄՊ հանձնաժողովից հայտնում են, որ կնքված հուշագրի շրջանակում կողմերը կհամագործակցեն փորձի փոխանակման, ուսումնական, գիտական և գործնական ոլորտներում գործունեության փոխադարձ իրականացման, փոխադարձ ճանաչողական այցերի կազմակերպման ուղղություններով:

Գեղամ Գևորգյանը շնորհակալություն է հայտնել Սերգեյ Առաքելյանին համագործակցության առաջարկի նախաձեռնությանն աջակցելու համար՝ շեշտելով, որ թեև հուշագրի ստորագրումը որոշակի հանգամանքներից ելնելով փորք-ինչ հետաձգվել է, սակայն այդ ընթացքում կողմերի միջև համագործակցությունը չի դադարել:

Միաժամանակ ՄՊՀ նախագահը հավելել է, որ հանձնաժողովի աշխատակիցների շրջանում հատկապես մեծ ոգևորությամբ է ընդունվել իրենց փորձով կիսվելու ռեկտորի առաջարկը: Իր հերթին Սերգեյ Առաքելյանը նշել է, որ հուշագրի ստորագրմամբ պարզապես իրավական հիմքի վրա է դրվում հանձնաժողովի հետ ավելի վաղ մեկնարկած համագործակցությունը՝ վստահություն հայտնելով, որ մոտ ապագայում այդ ուղղությամբ էական դրական արդյունքներ կարձանագրվեն: Նա մասնավորապես շեշտադրել է համատեղ հոդվածների հրապարակումը, ուսումնական գործընթացում Հանձնաժողովի ներկայացուցիչների և փորձագետների ներգրավումը, վերապատրաստումների իրականացումը:

Նմանատիպ նյութեր