211652_close_icon
views-count2818 դիտում article-date 21:32 14-09-2020

Գերմանիայի հավաքականի և «Ռեալի» նախկին խաղացողը խոստովանել է մանկական պոռնոգրաֆիա տարածելու փաստը

Գերմանիայի հավաքականի և «Ռեալի» նախկին պաշտպան Կրիստոֆ Մետցելդերը ընդունել է մեղքը, որ մանկական պոռնոգրաֆիա է հավաքել և տարածել: Հետաքննության ընթացքում 39-ամյա գերմանացին հաստատել է, որ արգելված նյութեր է պահել և դրանք ուղարկել երեք կնոջ: Հետաքննության տվյալներով, Մետցելդերը իր հեռախոսի մեջ մանկական և պատանեկան պոռնոգրաֆիա պարունակող 297 ֆայլ է պահել: Նախորդ տարվա հուլիսից սեպտեմբեր նա երեք կնոջ WhatsApp-ով 29 նկար և տեսանյութ է ուղարկել: Առայժմ պարզ չէ, թե արդյոք նախկին ֆուտբոլիստը խոստովանել է իր մեղքը բոլոր փաստերով, թե՝ մասնակի: Մետցելդերը պնդել էր, որպեսզի հետաքննության և դատական գործընթացի մասին տեղեկությունը չհրապարակայնացվի:

Նմանատիպ նյութեր